ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ժամանակները փոխվել են

Ժամանակները փոխվել են
12.09.2025 | 14:05

Կային ժամանակներ,

Երբ հանցագործներին

ու ավազակներին էին

խաչեր բարձրացնում,

Հիմա փոխվել են ժամանակները.-

«ԽԱՉԵՐՆ են ԲԱՐՁՐԱՆՈՒՄ» ավազակների վրա։

Ավաղ, հիմա փոխվել են ժամանակները...

Տեր իմ Աստված.

Դու այն ժամանակ`

մարդկության փրկության համար,

Քո Միածին Որդուն չխնայեցիր,

Զոհաբերեցիր`

Խաչ բարձացնելով.

Եվ Չ'ը եղծվեց մարմինը Նրա,

Ոչ էլ ստվերվեց` լուսեղեն ու անբիծ փառքը, դրանից,

Երբ աջ ու ձախ կողմում

Խաչին գամեցին երկու ավազակ հանցագործների։

Իսկ Հիմա Ժամանակները փոխվել են, Տեր իմ Աստված,

Հիմա հոգիները վաճառածներին,

Երկիրը հասցրած կործանման եզրին,

Չ'են գամում խաչին։

Հիմա ժամանակները փոխվել են Տեր իմ։

Հիմա`

«ՄԵԾԱՄԵԾ ՄԱՐԴԻԿ ՀԵՌՈՒ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ,

ԱՍՊԱՐԵԶԸ

ՀԱՄԲԱԿՆԵՐՈՒՆ Է ԹՈՂԱԾ»,

Հիմա տականքն ու աղբը

վեր են բարձացած,

Չարն ու բԱրին խառնել են իրար,

ԱՆբարոներն են ճառում` բարոյականից,

Ավազակներին

Չեն գամում խաչին։

Հիմա ժամանակները

փոխվել են, Տեր իմ։

Հիմա «փոխվել են»

նույնիսկ ավազակները`

Նոր դիմակ հագած,

Դարձել են «տեր ու տիրակալ»

«ԽԱՉԱԿԻՐ» են դարձել ավազակները հին,

Եվ այսօր նորեն ու կրկին

«Գողն ամենաբարձրն է գոռում. «ԲՌՆԵՑԵՔ ԳՈՂԻՆ»։

Հիմա ժամանակները փոխվել են Տեր իմ Աստված։

Տ. Հ. Աշոտ Ե ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Դիտվել է՝ 6088

Մեկնաբանություններ