Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մեր պատմական ճակատագիրն ու ներկա վիճակը հասկանալու բանալին

Մեր պատմական ճակատագիրն ու ներկա վիճակը հասկանալու բանալին
25.10.2025 | 18:02

Աշխարհաքաղաքական պայքարում ամեն ինչ որոշում են հակամարտ կողմերի հզորությունները և վերջիններիս ռեսուրսային ապահովումը։

Իսկ հզորություն ասվածը ոչ միայն ուժն է, այլ նաև ինֆորմացիան ու պայքարի ոգին և այդ երեքը ի մի բերող ու դրանք կառավարող ունակությունը։

Ինչպես ամենուր, այստեղ էլ կան որոշումներ կայացնողներ և դրանք իրականացնողներ, և այս ամենը պետք է կառավարվի ձգտումով դեպի միասնական նպատակ, որն էլ, իր հերթին, պետք է ապահովի հանրության համար անվտանգություն և հնարավորինս բարձր կյանքի որակ։

Նման նպատակ հետապնդելն էլ ինքնաբերաբար ենթադրում է ռացիոնալ վարք, որի դեպքում հակառակորդի կամ թշնամու շահին ծառայելը բացառվում է։

Սա իրական վարքագիծ է իրական հզորություն և սուվերենիտետ ունեցողների համար, բայց այն ունի իր առանձնահատկությունները այն թույլերի ու կիսաթույլերի համար, որոնց ճակատին գրված է մշտապես գտնվել այլ հակամարտ հզորների արանքում։

Մի հանգամանք, որը մեր պատմական ճակատագիրն ու ներկա վիճակը հասկանալու բանալին է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2593

Մեկնաբանություններ