Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ամեն հոկտեմբերի 27-ի հիշեցնելու եմ

Ամեն հոկտեմբերի 27-ի հիշեցնելու եմ
27.10.2025 | 13:35

Հոկտեմբերի 27-ի մասին շատ է խոսվում, բայց մի կարևոր հարցադրում աչքաթող է արվում. ո՞վ ձևավորեց այն մթնոլորտը, որի պայմաններում ինչ-որ փառամոլ ոչնչություններ ձեռք բերեցին վստահություն, որ Վազգենին սպանելով կկատարեն հայ ժողովրդի կամքը։

Ի վերջո, ո՞վ էր Վազգենի դեմ համակարգված ձևով ատելություն բորբոքում։

Ո՞վ էր նրան դեմոնացնում։

Այդ մարդու անունն է նիկոլ փաշինյան։

Կարդացեք նրա թերթի 99 թվի համարները և ինքներդ կհամոզվեք։

Ատելության տոտալ քարոզ Վազգենի անձի դեմ։ Կեղտոտ հոդվածը կեղտոտ հոդվածի հետևից։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ․Գ.

Այս ամենի լույսի ներքո,Վազգենի եղբայր Արամի մերօրյա նիկոլադավան վարքագծի համեմատությամբ՝ նույնիսկ Կայենն է սուրբ երևում։

Դիտվել է՝ 5295

Մեկնաբանություններ