Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կառավարության գլուխը որոշել է

Կառավարության գլուխը որոշել է
24.12.2025 | 12:45

Շիրակի ապագա մարզպետը պարտադիր պետք է նախկինում որևէ ուժային կառույցում աշխատած լինի, բնականաբար, այս որոշումը պայմանավորված է 2026 թ. խրհրդարանական ընտրությունների կազմակերպման, վարչական ռեսուրս կիրառելու, կոմպրոմատները ճիշտ օգտագործելու և շանտաժ անելու կարողությամբ։

Առկա թեկնածուների կրթությունը, կառավարման կարողությունը, հանրության մեջ հեղինակությունը կարևոր չէ։

Քանի որ նշված թեկնածուն նշանակվելու դեպքում պաշտոնավարելու է մինչ ընտրության ավարտը, և ինչպես մինչ այս է եղել` օգտագործելուց հետո դեն են նետվելու։

Իսկ թեկնածուներին լավ եմ ճանաչում և, եթե որևէ մեկը որոշի կրկին օգտագործվել, կարծում եմ, մաշվածությունը կխանգարի, ու որևէ ակտիվ քայլի դեպքում օր ու արև չի ունենա:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3770

Մեկնաբանություններ