Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Եպիսկոպոսը Մայր Աթոռին դատի է տվել՝ ամոթ և նախատինք

Եպիսկոպոսը Մայր Աթոռին դատի է տվել՝ ամոթ և նախատինք
17.01.2026 | 12:25

Գևորգ եպիսկոպոսը դատի է տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Վեհափառ հայրապետին, իրեն՝ Մայսյացոտնյաց թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջով։ Սա կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այսքան ողբերգական։

Հայտնի փաստ է, որ Վեհափառի ոչ մի տնօրինություն դատական կարգով քննարկման առարկա չէ և չի կարող լինել։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մոնարխիկ կառույց է, և վստահաբար բոլոր հոգևորականները դա գիտեն։ Առավել ևս բարձրաստիճան հոգևորականները ստորագրում են մի թղթի տակ՝ ուխտագիր, որով պարտավորվում են ընդունել այդ բոլոր պայմանները։ Վեհափառն ինքն է որոշում, թե որ հոգևորականին՝ ուր նշանակի, ում ազատի պաշտոնից, և երբ։

Մայր Աթոռին դատի տալ՝ կնշանակի ընդունել Վեհափառի բոլոր հրահանգները, որն ըստ այսօրեական բոլոր արտահատչամիջոցների, տիրադավ եպիսկոպոսները մերժել են՝ իրենց այսօրվա անմիջական ղեկավարի՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ։

Եպիսկոպոսը Մայր Աթոռին դատի է տվել՝ ամոթ և նախատինք։

Չարի վերջ լինելու է։

Նիկողոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2629

Մեկնաբանություններ