ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Աղոթարան

Աղոթարան
30.01.2026 | 22:00
Տե՛ր իմ և Աստված իմ,
Այս նոր օրվա լույսի հետ ես նորից հանձնում եմ անձս Քո ձեռքերին։
Քո Սուրբ Խաչի վրա է հույսս դրված,
և վստահ եմ, որ Քո սրբերի բարեխոսությամբ պահելու ես ինձ բոլոր փորձություններից։
Տե՛ր,
Ընդունիր իմ փոքր աղոթքը,
որ ծնվում է անզոր մարդու շրթունքներից, բայց զորանում Քո Սուրբ Խաչով, որ ուղենշում է խաղաղության սահմանը շուրջս։
Եվ ես այժմ նորից հավատքով խոստովանում եմ`
«Իմ անձը հարաժամ Քո ձեռքերում է»:
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2680

Մեկնաբանություններ