Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Խաբվում են գեղեցիկ բառերին, մոռանալով, թե ինչ գին է վճարել երկիրը կեղծ խոստումների դիմաց

Խաբվում են գեղեցիկ բառերին, մոռանալով, թե ինչ գին է վճարել երկիրը կեղծ խոստումների դիմաց
08.03.2026 | 18:06

Օրեցօր, ժամ առ ժամ ավելի հստակ է դառնում, որ Հայաստանում ոչ միայն ընտրական ինստիտուտ գոյություն չունի, այլ նաև երբեք չի ձևավորվել իրական ընտրական մշակույթ։

Ավելին՝ երբ նայում ես տեղի ունեցողին, ակամա հարց է առաջանում՝ արդյո՞ք իրական ընտրող էլ կա։

Դեռևս նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը չի տրվել, բայց ամբողջ հանրապետությունով մեկ արդեն ընթանում է ակտիվ քարոզարշավ՝ օրենքի կոպտագույն խախտումներով։

Պետական ռեսուրսը, վարչական լծակները, քարոզչական մեքենան աշխատում են բացահայտ կերպով՝ առանց որևէ հավասար պայմանների։

Ընտրական մրցակցության մասին խոսելը պարզապես ձևականություն է, երբ խաղադաշտը սկզբից մինչև վերջ միակողմանի է։

Եվ կրկին նույն մեթոդը՝

ժողովրդին վերաբերվում են այնպես, կարծես նա մանկահասակ երեխա է, ում կարելի է կոնֆետ ցույց տալ ու հավատացնել, թե դա ապագայի ծրագիր է։

Բայց խնդիրը միայն իշխանությունների վարքագիծը չէ։

Խնդիրը նաև այն է, որ հասարակության մի զգալի հատված ընդունում է այդ խաղը։

Շատերը հեշտությամբ խաբվում են գեղեցիկ բառերին, բարձրագոչ խոստումներին

և նույնքան արագ վազում են կեղծ նյութական խոստումների հետևից՝ լրիվ մոռանալով, թե ինչ գին է վճարել երկիրը այդ նույն քաղաքականության դիմաց։

Տարիների ընթացքում ձևավորվել է մի միջավայր, որտեղ ընտրությունը դարձել է ոչ թե պատասխանատվություն, այլ քաղաքական տեխնոլոգիա։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 7029

Մեկնաբանություններ