ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հայկական շախմատը շարունակում է իր հաղթարշավը Եվրոպայում

Հայկական շախմատը շարունակում է իր հաղթարշավը Եվրոպայում
14.11.2026 | 11:18

Հունաստանի Կրետե կղզում անցկացված շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Վահե Սուքիասյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ 9 հնարավորից վաստակած 7,5 միավոր, և նա կրկին առաջինն է։
Բայց սա միայն Վահեի պատմությունը չէ։ Նարե Իսախանյանը նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը, իսկ Տիգրան Համբարձումյանը՝ բրոնզե մեդալը։
Այս հաղթանակների հետևում տարիների քրտնաջան աշխատանք կա, անքուն գիշերներ, պարտությունից հետո նորից ոտքի կանգնելու ուժ և մեծ սեր՝ շախմատի հանդեպ։
Հայկական շախմատը վաղուց է իր արժանի տեղը զբաղեցնում համաշխարհային շախմատի քարտեզին, իսկ մեր պատանի շախմատիստներն ապացուցում են, որ ունենք այդ ավանդույթները շարունակող արժանի սերունդ։
Շնորհավորում ենք Վահեին, Նարեին ու Տիգրանին։ Հպարտ ենք ձեզնով։ Թող այս նվաճումները նոր հաղթանակների սկիզբը դառնան։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ