Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրանի և Հայաստանի բարեկամությունը բխում է մեր երկու երկրների շահերից

Իրանի և Հայաստանի բարեկամությունը բխում է մեր երկու երկրների շահերից
09.11.2024 | 08:25

Բոլորը խոսում են ԱՄՆ-ի նոր նախագահ Թրամփի հակաիրանական լինելու մասին։ Այս ֆոնին նաև բարդանալու է մեր գործը։ Մենք պետք է կարողանանք ԱՄՆ-ին, միջազգային գործընկերներին հասկացնել, որ անկախ այն բանից, թե Իրանի հետ իրենք ինչ հարաբերություններ ունեն, ինչ ակնկալիքներ ունեն Իրանից, մենք պարզապես պետք է հարևանություն անենք Իրանի հետ։ Ստացվել է այնպես, որ պատմականորեն այս փուլում Իրանի և Հայաստանի հարևանությունը, բարեկամությունը բխում է մեր երկու երկրների շահերից, և մենք չենք կարող այս բարդ շրջանում հաշվի չառնել մեր շահը։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 20869

Մեկնաբանություններ