Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՔՊ խմբակցության անդամներն ուղղորդված ատելության խոսք են տարածում. Մայր Աթոռ

ՔՊ խմբակցության անդամներն ուղղորդված ատելության խոսք են տարածում. Մայր Աթոռ
14.08.2026 | 11:18

Խորհրդարանում վերջին օրերին հիմնական լարվածությունն առաջանում է այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, հավատարիմ լինելով կառավարության генеральная линия-ի հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում են երբեմնի ավազանի անունով։ Այս թեմայի շուրջ 24News-ը մեկնաբանություն խնդրեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենի ժ/պ Տ․ Մովսես քահանա Սահակյանից, որը նշեց՝ գործ ունենք ատելության խոսքի հետ։

«Այն, ինչ այս օրերին կատարվում է Ազգային ժողովում ՔՊ խմբակցության անդամների կողմից, ոչ այլ ինչ է, քան ուղղորդված ատելության խոսք և երկրի օրենսդիր բարձրագույն մարմնի ամբիոնի չարաշահմամբ հրահրվող անհանդուրժողականություն Հայոց Եկեղեցու, հոգևորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին։

Մերժելի այս երևույթը վիրավորում է մեր Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ հավատացելոց բարեպաշտական զգացումները, նոր բաժանարար գծեր անցկացնում մեր հասարակության մեջ։

Մեր ժողովրդին տեսանելի են երկրի առջև ծառացած բազում ներքին և արտաքին մարտահրավերներ, ահռելի հոգսեր և խնդիրներ, որոնք կարոտ են անհապաղ լուծումների և հաղթահարման։ Ուստի, փոխանակ անհարկի շահարկումների և զազրախոսության, հարկ է դրսևորել պատասխանատվություն և հարգանք մեր հասարակության, իրենց իսկ ընտրողների հանդեպ և չդարձնել Ազգային ժողովը թշնամանքի, կեղծիքի և նենգամտության տարածման վայր»,- նշեց Տեր Մովսեսը։

Դիտվել է՝ 7729

Մեկնաբանություններ