Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մայր բուհում նախատեսվող «իրավական ահաբեկչության» «զոհերը» Հայաստանի իրավական և կրթական ողջ համակարգի շահառուներն են

Մայր բուհում նախատեսվող «իրավական ահաբեկչության» «զոհերը» Հայաստանի իրավական և կրթական ողջ համակարգի շահառուներն են
08.09.2026 | 19:17

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցավ մահապարտ ահաբեկիչների համակարգված հարձակումների շարք: Կազմակերպիչը` «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունն էր:

Ուղիղ 25 տարի անց` 2026 թվականի սեպտեմբերի 11-ին, «իրավական ահաբեկչության» արդյունքում ԵՊՀ ռեկտոր է «վերընտրվելու» ՀՀ քաղաքացի Հ.Հ.-ն:

Հ.Հ.-ն 5 տարի ժամկետով ԵՊՀ ռեկտոր էր ընտրվել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին: ԵՊՀ ռեկտորի 2026 թվականի ընտրությունը նշանակված է օրենքով սահմանված ժամկետից 3 ամիս շուտ` սեպտեմբերի 11-ին: Խախտման հավանական վարկածը` տարիքային սահմանաչափի խնդիր ունեցող անցանկալի թենածուների արգելափակումն է: Սա դասական «իրավական ահաբեկչություն է»:

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը մասնակցում էր «Ալ-Քաիդայի» 19 անդամ:

2026 թվականի սեպտեմբերի 11-ի «իրավական ահաբեկչությանը» մասնակցելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 20 անդամ:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ձեռքով ընդհանուր առմամբ զոհվեց 2996 և վիրավորվեց շուրջ 25 000 մարդ:

2026 թվականի սեպտեմբերի 11-ի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի «իրավական ահաբեկչության» «զոհերի» ստույգ թիվը դեռ պարզ չէ, սակայն կռահելի է: Մեծ հաշվով, Մայր բուհում նախատեսվող «իրավական ահաբեկչության» «զոհերը» Հայաստանի իրավական և կրթական ողջ համակարգի շահառուներն են:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 6300

Մեկնաբանություններ