ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պետք չէ մեղավորներ փնտրել այնտեղ, որտեղ նրանք չկան

Պետք չէ մեղավորներ փնտրել այնտեղ, որտեղ նրանք չկան
19.11.2026 | 14:26

Համազգային այս ստորացված վիճակին, որի մեջ ենք արդեն 6 տարի, և որը գնալով ավելի ու ավելի խայտառակ տեսք ու բնույթ է ստանում՝ թե՛ ձևի, և թե՛ բովանդակության առումով, պետք էր վերջ տալ 2021-ին և թեման փակել:

Թե՞ վերջ տալու կարողություն ունեցող որոշ «ազգային, պետական, քաղաքական և ռազմական» «ականավոր» գործիչների հաշվարկների մեջ չէր տեղավորվում Ռ. Քոչարյանի իշխանության ստանձնումը, և նրանք առաջնորդվում էին. лучше դեռ թող Նիկոլ Փ-ն մնա, дальше կտեսնենք, թե ինչ ենք անելու:

Տեսա՞ն: Իհարկե՝ տեսան: Արեցի՞ն: Իհարկե՝ ո՛չ:

Որովհետև մինչ «ականավոր» գործիչները վերլուծում էին, թե дальше ի՞նչ և ինչպե՞ս են անելու, լպրծուն Նիկոլ Փ-ն արդեն ոչ միայն «պլստացել» էր համազգային բռունցքի հարվածի տակ ընկնելուց, այլև, հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելով, իր ենթակայության տակ էր առնում ամեն ինչ ու ամենքին, ինչը կարող էր պոտենցիալ սպառնալիք հանդիսանալ իր իշխանավարմանը:

Եվ հիմա ունենք այն, ինչ ունենք, որն ավելի քան անտանելի է, բայց ավելի քան արդար է: Եվ պետք չէ մեղավորներ փնտրել այնտեղ, որտեղ նրանք չկան և չեն եղել ընդհանրապես:

Բոլոր այն որակները, որոնցով քաջ հայտնի է Նիկոլ Փ-ն՝ ազգուրացություն, երախտամոռություն, ստորաքարշություն, իշխանագարություն և այլն, սկզբնավորվում են նրա կրած մի որակից, որը նրան վաստակած իրավունք է տալիս դասվել համաշխարհային մեծությունների շարքին՝ նա հանճարեղության մակարդակի «քցող» է, մի հանգամանք, որը, ցավոք սրտի, հաշվի չէին առել այս «համազգային խաղքությանը» վերջ տալու կարողություն ունեցող որոշ «ազգային, պետական, քաղաքական և ռազմական» «ականավոր» գործիչներ:

Եվ ինչպես ցույց է տալիս կյանքը, մինչ օրս ոչինչ չի փոխվել. «անիվը սելի համառորեն շարունակում է կոտրվել իր սիրած փոսում»:

Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու՝ հայրենանվեր, երախտագետ, արժանապատիվ Հայերի Հայաստանը:

Արգամ Տեր-Պողոսյան

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ