Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Սա Հայաստանն է՝ տալդա Հայաստանը

Սա Հայաստանն է՝ տալդա Հայաստանը
02.11.2025 | 11:10

Լուրջ, շատ լուրջ դեմքերով թուրքական գործոնի մասին են զգուշացնում թուրքական երաժշտության սիրահարները, անթալյաների ծովափերի նկարները սեփական պրոֆիլներից մի քանի ժամ առաջ ջնջած հայրենասերները:

-Արարատ լեռը հայի ինքնության խորհրդանիշն է,- գոռում են լեռան նկարները թուրք ջոջերին շողոքորթելու համար մարզաշապիկներից հեռացրածի մանկլավիկները:

Ադրբեջանա-թուրքական հեղափոխություն արտահայտությունն են օգտագործում՝ իրենց իսկ ասած ադրբեջանա-թուրքական հեղափոխության ճարտարապետների ենթակաները, աշխատավարձ ստացողները:

Կոտայքի կուսակրոն թեմի առաջնորդի զավակին ԱԱԾ տնօրեն նշանակածի վեցնոցները բարձրացնում են կաթողիկոսի ուխտի դրժման հարցը:

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը հարցազրույց է տալիս, որի ողջ ընթացքում կարմիր թելով տանում է, որ ԱԱԾ-ն դարձել է վարչապետի հանցագործություների կատարման հիմնական գործիքը, որ շատերը հիփոթեքով վարկեր ունեն ու չեն կարող հրաման չկատարել ու դուրս գալ համակարգից (մեջբերումս մոտավոր է), բայց վերջում հայտարարում է, թե՝ որոշ մարդիկ անթույլատրելի արարք են անում, փորձելով ներկայացնել, որ ԱԱԾ գործակալ լինելն այիբ է:

Սա Հայաստանն է՝ տալդա Հայաստանը:

Լրագրողները ճշմարտությունն են խեղում, դատավորները անարդարություն իրականացնում, վարչապետի վերջին ամիսների գործն էլ այն է, որ միւջազգային բոլոր հարթակներում ապացուցի, որ զոհված եղել են օկոպանտ խուժաններ:

Ամորալ դեբիլների ժամանակաշրջան:

Տուն կորցնելուց ավելի սարսափելի բան կա՝ սրանց պեսերի հետ մեկ հայրենիքում ապրելն է:

Ես ձեր…

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5611

Մեկնաբանություններ