Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

ԳԱԱ-ն այլևս ոչ թե գիտություն արտադրող կազմակերպություն է, այլ խորհրդատվական և փորձագիտական հիմնադրամի կարգավիճակ ունեցող կազմակերպություն

ԳԱԱ-ն այլևս ոչ թե գիտություն արտադրող կազմակերպություն է, այլ խորհրդատվական և փորձագիտական հիմնադրամի կարգավիճակ ունեցող կազմակերպություն
12.09.2025 | 11:20

Գիտությունների Ազգային ակադեմիայով են անցել Օրբելին, Վիկտոր Համբարձությանն ու այլ մեծեր։ Այն զրկվեց իր կարգավիճակից, ԳԱԱ-ն այլևս ոչ թե գիտություն արտադրող կազմակերպություն է, այլ խորհրդատվական և փորձագիտական հիմնադրամի կարգավիճակ ունեցող կազմակերպություն։

ՈՒ՞ր են գնալու շուրջ 32 ինստիտուտներ և 9 գիտաօժանդակ կազմակերպությունները։

Մոտավոր 40 գիտական կազմակերպությունների ճակատագիր մնաց օդում կախված՝ շուրջ 2400 գիտաշխատողներով։ Բնականաբար, գիտությունը վերակազմակերպելու խնդիր ունենք, արդիականացնելու և պետության կարիքներին հարմարեցնելու խնդիր կա, բայց հերթական անգամ ավերում ենք մի բան և չգիտենք՝ տեղն ինչ ենք կառուցելու։

ՈՒ՞ր են գնալու ինստիտուտները, մի ամբողջ Գիտությունների ազգային ակադեմիա` իր տնտեսությամբ, ենթակառուցվածքներով` ակադեմիական քաղա՞ք, 15-րդ թաղամասում հատկացված տափաստանային տարածք, որի ամբողջական հայեցակարգը դեռ չկա։

Չգիտենք՝ կկառուցվի՞, թե՞ ոչ, քանի տարի կտևի։

Ի վերջո, սա այն իշխանությունն է, որ ինչին ձեռք է տվել, կազմաքանդել է, իրավունք ունենք ես և հազարավորներ կասկածելու։

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 19243

Մեկնաբանություններ