Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Փոստանջյանին լռեցրին

Փոստանջյանին լռեցրին
21.10.2014 | 00:32

Զարուհի Փոստանջյանի ձայնը կտրեցին կոճակի մի հպումով։ Որպեսզի պատգամավորի ելույթի ընդհատումը բացասական չընկալվի, համենայն դեպս նիստին հետևող լրագրողների կողմից, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Զարուհի Փոստանջյանի «անձայն» ելույթից հետո միացրեց միկրոֆոնը և պարզաբանեց. «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, պատգամավորին երկու անգամ զգուշացումից հետո նիստը վարողը իրավունք ունի անջատելու միկրոֆոնը»։ Ի դեպ, նկատենք, որ Զարուհի Փոստանջյանի միկրոֆոնը անջատվեց այն պահին, երբ նա տվեց Սերժ Սարգսյանի անունը, հղում կատարելով ինչ-որ դատական որոշման վրա, որում հողային խնդիրների անդրադարձ կար։ Թե ինչ դատական որոշման մասին էր խոսքը, որտեղից էր այն հայտնվել պատգամավորի ձեռքին, և ընդհանրապես, ինչ փաստաթուղթ էր դա, մնաց անհայտ նիստին հետևող լրագրողների համար։ Բոլոր դեպքերում, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր պարտքը համարեց պատգամավորի ելույթից հետո բարոյախրատական ելույթ ունենալ՝ շեշտելով. «Խնդրում եմ, մի ստիպեք, որ ես հանդես գամ որպես Գալուստ Սահակյան, որովհետև ես էլ պատգամավոր եմ և կարող եմ խոսել ուղղակի որպես պատգամավոր»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ