Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Ընտրություններին ընդառաջ ավելի է սրվելու ընդդիմադիրների ու իշխանությանը քննադատողների «որսը»

Ընտրություններին ընդառաջ ավելի է սրվելու ընդդիմադիրների ու իշխանությանը քննադատողների «որսը»
04.02.2026 | 13:14

Հայաստանյան դատաիրավական համակարգում տիրող համատարած անտերխանայի թափանիվն էլ ավելի է ահագնանում՝ ապացուցելով, որ ընտրություններին ընդառաջ ավելի է սրվելու ընդդիմադիրների ու իշխանությանը քննադատողների «որսը»։

Նախօրեին հայտնի դարձավ, որ ևս երկու ամսով երկարացվեց Արշակ սրբազանի կալանքը (ինչը, բնականաբար, սպասելի էր)։ Ամեն հինգշաբթի տեղի ունեցող Բագրատ սրբազանի և 18 արդարների ֆարսի մասին խոսելն անիմաստ է, քանի որ յուրաքանչյուր դատական նիստից հետո պարզ է դառնում, որ հերթական անգամ հավաքվել էին՝ ոչնչի մասին խոսելու համար (ի դեպ՝ խոսքը նույն Ֆարխոյանի մասին է, ով երկարացրեց Արշակ սրբազանի կալանքը)։

Այս «բրախած» վիճակի ևս մեկ արտացոլում երեկ տեսանք Սերժ Սարգսյանի գործի տիրույթում, երբ երկու դատախազները, ձեռք-ձեռքի տված, խրոխտ կեցվածքով ինչ-որ կրակոտ ճառեր էին ասում՝ ներկայացնելով անհոդաբաշխ, արհեստական ձևակերպումներ, որոնք, ինչպես նախագահն իր խոսքում ասաց, իրականության հետ ոչ մի աղերս չունեն։

Մարազմատիկ ու ծիծաղելի «փաստերի» համադրությունը, որն ավելի շատ արկածային գրադարանի գեղարվեստական տեսարաններով գրքեր էր հիշեցնում, միանգամից քարուքանդ եղավ պաշտպանական կողմի ընդամենը մի քանի հասարակ պնդումների արդյունքում, որոնք ցույց էին տալիս, թե ինչպիսի անողնաշար կամակատարությամբ է զբաղված մեղադրական կողմը։

Բացահայտ քաղաքական կարկատաններով հորինված մեղադրական տեքստում «Եռաբլուր» բառի մի քանի տասնյակ անգամ չարչրկված այդ բառակույտը խոսում է մի բանի մասին, որ սա մարդկանց հույզերի, զգայական կետերի վրա ազդելու հոգեբանական միջոց է՝ արհեստածին բլեֆ: Ասեմ՝ այդ ամենը կատարողները հետո, երբ այս քաոսն ավարտվի, չեն պատկերացնում, թե իրենց ինչպես է «փուռը տալու» այսօրվա շեֆը՝ ասելով․ «կարո՞ղ է ես եմ ասել, որ գնան մեղադրանք ներկայացնեն, ես քննի՞չ եմ, ես դատախա՞զ եմ, ես դատավո՞ր եմ»։

Այնպես որ, քաղաքական յուրաքանչյուր գործով ներգրավված քննիչները, դատախազներն ու դատավորներն իրենց գործողություններից առաջ մի անգամ ևս պիտի այս ամենը ծանր ու թեթև անեն։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ