ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Գիտե՞ք ինչ է նշանակում բուլիմիա

Գիտե՞ք ինչ է նշանակում բուլիմիա
01.06.2026 | 14:36

Շատերը չգիտեն։

Ես էլ չգիտեի։

Ամենակարող Գուգլը հուշեց։ Պարզվում է, որ նյարդային բուլիմիան սննդային վարքի լուրջ հոգեբանական խանգարում է, որն արտահայտվում է չափից շատ սնունդ անվերահսկելիորեն ուտելով, որին հաջորդում է օրգանիզմը սննդից «մաքրելու» փորձը՝ ավելորդ քաշ հավաքելու վախից։

Հետաքրքիր է, այդպիսի մարդիկ օրը քանի անգամ են օրգանիզմը «մաքրում» սննդից՝ ավելորդ քաշից խուսափելու համար։

Սերգեյ ԱԲԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 5191

Մեկնաբանություններ