«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

Գոլորշի են բաց թողնում

Գոլորշի են բաց թողնում
20.03.2024 | 16:01

Հայկական ինֆորմացիոն դաշտում երկու կողմից՝ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր կոչվող, տարածվում են տարբեր ոճի ինֆոներ, իբր ինչ-որ վճռական ներքին պրոցեսներ են գնում (վայ՝ գմփուցիկ դրեցին ՔՊ գրասենյակի դիմաց, վայ՝ Գագիկ Մելքոնյանի բակ ուզում էին պայթուցիկ գցել, վայ՝ Խանդանյանի մեքենայի վրա կրակել են, Լուլուն ասում է՝ ինչ-որ վամպիրների դեմ օպերացիա կոչվող մի սցենար են բացահայտել…):

Իսկ ես նստած վերլուծում եմ, որ էլի արհեստական , թատրոնատիպ մի բան է բեմադրվում, որովհետև առանց մեդիադաշտում հաղթելու, առանց բոլոր «սեփական բճեր»-ին բացահայտելու ու պախարակելու որևէ բան էլ չի կարող լինել ուղղակի։

ՈՒմ խելքին ուզում եք ընկեք, ում ուզում եք հավատացեք ու հետևից գնացեք, բայց տրամաբանություններդ տանը մի թողեք, նոր գնացեք։

Էլի ձեզնով զուտ գոլորշի են բաց թողնում, ակտիվին են էլի բացահայտելու՝ փակեն։

Ֆիդայիները լավ խոսք ունեն. «Ով զարկվավ՝ դավաճան է։ Որովհետև քիչ ենք»։

Ընդամենը երկու կամ երեք կողմերից նախընտրական շոու է գնում։

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 9159

Մեկնաբանություններ