Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա հարազատների սպանությունը տեղի է ունեցել մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ՝ նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագրում։ «Մեր երկրում այաթոլա Խամենեիին կհիշեն որպես ականավոր պետական գործչի, որը հսկայական անձնական ավանդ է ունեցել ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Հերիք է մեզ խոստումներով կերակրեն

Հերիք է մեզ խոստումներով կերակրեն
09.02.2026 | 14:39

ԱՄՆ փոխնախագահ Վենսին սրտաճմլիկ նամակներ գրելը անիմաստ է: Եթե որևէ լուրջ քաղաքական ուժ ցանկանում է հանդես գալ որպես այդպիսին, պետք է իր ողջ մարդկային ռեսուրսով հանդերձ դուրս գա փողոց, որպեսզի Վենսը հենց Երևանում դառնա դրա ականատեսը:

Հարցը միայն Բաքվում պահվող ռազմագերինիրը չեն: ԱՄՆ-ի անմիջական աջակցությամբ, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում: ԱՄՆ-ը այդ ծրագրին իր մասնակցությունը ավելի է խորացրել ԹՐԻՓՓ միջանցքը Հայաստանից կորզելուց հետո:

Բայց, բացի հայ գերիները, Հայաստանի տարածքի մի մասը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանները փակ են:

Ամերիկացիները պրագմատիկ քաղաքականություն են վարում, և նրանց պետք է ցույց տալ, որ Հայաստանում կենդանության նշույլներ կան, եթե ոչ, մեզ նորանոր զիջումներ են պարտադրելու: Ատոմային կայանների, IT ոլորտի մասին հոլիվուդյան ուռճացված հեքիաթային ծրագրերը Հայաստանին ոչ մի օգուտ չեն տալու: Ի շահ ԱՄՆ-ի՝ Հայաստանը արդեն իսկ Իրանի հետ է դառնում հակառակորդ: Հերիք է մեզ խոստումներով կերակրեն, վերջապես մենք հին ԱԶԳ ենք, ոչ թե Էփշտեյնի գործի անչափահաս աղջնակ...

Դե, ձեզ տեսնենք, հայրենասեր քաղաքական ուժեր: Թե չէ, մոտակա ամիսներին գլուխներս տանելու եք դատարկ լոզունգներով: Գործելու հիանալի պահ է:

Արա Արայան

Դիտվել է՝ 1437

Մեկնաբանություններ