ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Ընդդիմությունը, կարծես, լրիվ մոռացել է, որ գոյություն ունեն օրինական պայքարի բազմաթիվ ձևեր

Ընդդիմությունը, կարծես, լրիվ մոռացել է, որ գոյություն ունեն օրինական պայքարի բազմաթիվ ձևեր
23.12.2025 | 13:30

Մինչև այսօր հայկական ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն առաջարկել որևէ ծրագիր՝ կանխարգելիչ քայլերի հստակ հաջորդականությամբ, որի միջոցով հնարավոր կլիներ, մի կողմից, կանխել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ նախապատրաստվող հաջորդ գրոհը, մյուս կողմից, հայ զանգվածներին ներգրավել այդ արդար պայքարի մեջ։ Նախաձեռնությունն ամբողջությամբ խունտային հանձնելը անթույլատրելի սխալ է, քանի որ խոր պաշտպանական մարտավարությունը չի կարող հաղթանակ ապահովել ո՛չ ռազմի դաշտում, ո՛չ էլ քաղաքական պայքարում։

Չի կարելի ժողովրդին վերաբերվել այնպես, կարծես դա ԱԱԾ կամ ոստիկանություն լինի, որին ուզածդ պահի կարող ես ասել՝ ամեն ինչ թողեք ու անմիջապես գնացեք Սուրբ Էջմիածին։ Մարդիկ մեկ օր կգան, երկրորդ օրն էլ կգան, բայց երրորդ օրը կարող են և չգալ, եթե չտեսնեն իրենց գործողությունների արդյունքն ու դրանց տրամաբանական շարունակությունը։ Իսկ այդ շարունակությունը՝ պարզ և իրագործելի քայլերի հերթականությամբ, տարբեր մեծ ու փոքր քաղաքական ակցիաների շղթայական կապակցմամբ, պարտավոր են առաջարկել ընդդիմադիր ուժերը։

Ընդդիմությունը, կարծես, լրիվ մոռացել է, որ նման իրավիճակներում գոյություն ունեն օրինական պայքարի բազմաթիվ ձևեր՝ բողոքի ցույցեր, համաժողովներ, նստացույցեր, հացադուլներ, գործադուլներ, պիկետներ, ստորագրահավաքներ և այլ միջոցառումներ։ Փաստ է, սակայն, որ ընդդիմությունը սահմանափակվում է միայն բանավոր քննադատական ելույթներով, ինչն ակնհայտորեն անբավարար է։

Նկատի ունենալով ընդդիմության այսպիսի անհասկանալի (կամ գուցե չափազանց հասկանալի) կրավորականությունը՝ Հայոց Եկեղեցին իր հույսը առայժմ պետք է դնի առավելապես սեփական կարողությունների վրա և փորձի կիրառել այնպիսի կանխարգելիչ միջոցներ, որոնք ի վիճակի կլինեն կանխելու Մայր Աթոռի և Հայոց հայրապետի դեմ նոր հարձակումներն ու ոտնձգությունները։ Խնդիրը դարձյալ այն է, որ չի կարելի սահմանափակվել խոր պաշտպանությամբ, այլ անհրաժեշտ է որդեգրել առնվազն ակտիվ պաշտպանության մարտավարություն։ Մասնավորապես, արդեն լիովին հասունացել է հերձվածող, ազգուրաց չարքեպիսկոպոսներին ու չեպիսկոպոսներին կարգալույծ անելու ժամանակը, թեև դա էլ միակ հնարավոր պատասխանը չէ։

Կարճ ասած՝ առայժմ պետք է դիմանալ և դիմադրել։ Վաղ թե ուշ հայ ժողովուրդը զանգվածաբար կմիանա իր սրբության սրբոցի պաշտպանության գործին, և այդ պահին որևէ ուժային կառույց այլևս անզոր կլինի անել այն, ինչ այսօր անամոթաբար և հակասահմանադրականորեն անում է։

«Իսկ մինչև վերջ համբերողը կփրկվի» (Մատթ. 24:13):

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ