Արցախի Աժ 5 խմբակցություններից 3-ի՝ «Ազատ հայրենիք ՔՄԴ»-ի, «Արդարության» և «Միասնական հայրենիքի» պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ և լրացումներ «Լեզվի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներում։
Թիվ 1 մանդատ ունեցող կառույցը՝ ԱԺ–ն, պարտավոր էր գերիների վերաբերյալ առնվազն դատապարտող հայտարարությամբ հանդես գալ։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ՙԱրցախը հայերեն է և ապրելու է հայերեն։
77 կողմ, 35 դեմ, 1 ձեռնպահ ձայներով Աժ-ն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ:
2021-ի փետրվարի 7-ին ՀՀ Աժ «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման արդյունքում արձանագրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից և հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...