-
08.06.2013|
18:18
Անդրադառնալով Հայաստանին թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ Թուրքիայում ստեղծված անկարգությունները մեզ չեն կարող վնասել: Նա միևնույն ժամանակ չբացառեց, որ Թուրքիան իր խնդիրները լուծելուց հետո, սովորաբար, անցնում է հարևաններին:
-
08.06.2013|
18:05
Թուրքիայում մեկ շաբաթից ավել շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին ընդդեմ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտ գտնվող Գեզի զբոսայգին քանդելու և այդ վայրում առևտրի և զվարճանքի կենտրոն կառուցելու որոշման դեմ:
-
07.06.2013|
15:02
Մարզահամերգային համալիրում բացվել է ծառերի և ծաղիկների միջազգային առաջին ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
-
07.06.2013|
14:41
Մեկնարկեց Ա. Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը:
Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է, մրցույթի պատվավոր հյուր, Ավստրիայի արքայադուստր Իրինա ցու Զայն-Վիտգենշտայն-Բերլեբուրգը, մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամներ, պատվավոր այլ հյուրեր։
-
07.06.2013|
13:22
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի դուրս եկած ազատամարտիկներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Կառավարության ղեկավարը լսել է ազատամարտիկներին հուզող խնդիրներն ու հարցերը, վերջիններիս հետ հանգամանալից քննարկել դրանց լուծման հնարավորությունները, ուղիները, ծանոթացել նրանց ներկայացրած առաջարկությունների փաթեթին:
-
06.06.2013|
20:13
«Զվարթնոց» օդանավակայանի հին VIP սրահի տանիքի մի հատվածն այսօր քամուց պոկվել է և ընկել կայանված մեքենաների վրա:
«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը tert.am-ի հետ զրույցում նշել է, որ մեքենաների մեջ մարդիկ չեն եղել, դրանք օդանավակայանի աշխատողների մեքենաներն են, որոնցից մոտ երեսունը վնասվել են:
-
06.06.2013|
18:59
Հենց այս պահին Սեյրան Օհանյանն այցելել է հոսպիտալ` Արտակ Բուդաղյանին այցելության:
Հոսպիտալում ուժեղ կարգ ու կանոն է:
-
06.06.2013|
13:13
Արամ Խաչատրյանի հոբելյանական միջոցառումների սկիզբը կազդարարվի Երևանում մեկնարկող մեծ արվեստագետի անունը կրող 9-րդ միջազգային մրցույթով:
-
06.06.2013|
12:42
Վերջապես հստակեցվեց Սյունիքի մարզպետի կարգավիճակը: Այսօր կառավարությունը որոշում է ընդունել նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Իհարկե, սեփական դիմումի համաձայն, Սուրեն Խաչատրյանը հրաժարական էր ներկայացրել, իսկ այն կառավարությանը ներկայացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
-
06.06.2013|
11:30
Մայքլ Ջեքսոնի միակ դուստրը՝ Պերիս Ջեքսոնը, ինքնասպանության փորձ կատարելուց հետո գտնվում է հիվանդանոցում։ Այդ մասին հայտնում է Ջեքսոնների ընտանիքի ներկայացուցիչը։