Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

«Սերժն իմ ձայնի կարիքը չի զգում, ոնց էլ լինի, նա կանցնի»

«Սերժն իմ ձայնի կարիքը չի զգում, ոնց էլ լինի, նա կանցնի»
19.02.2013 | 00:36

ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանին այսօր հանդիպեցի Էրեբունու 13/19 ընտրատեղամասում: Ինչպես ինքն ասաց, ընդամենը իր կնոջ ազգակիցներին է ուղեկցել:


-Արդեն կատարե՞լ եք Ձեր ընտրությունը:
-Իհարկե, անպայման: Կարևորը՝ մենք մեր արժանապատվությունը պահենք, ազգովի մեր ընտրությունը կատարենք: Եթե կատարենք այնպես, ինչպես մեր խիղճն է թելադրում, երկիրը երկիր կդառնա:
-Եվ ի՞նչ, գո՞հ եք ընտրության ընթացքից:
-Շատ: Համենայն դեպս, ես իմ խղճին դեմ չգնացի, ընտրեցի նրան, ում սիրտս ուզում է, ով դրա կարիքն ունի, ում պետք է օգնել:
-Գաղտնի՞ք է:
-Այո:
-Բայց, կարծես գուշակում եմ:
-Լավ, քեզ կասեմ, բայց խոստացիր, որ չես գրելու:
Խոստացա: Ասաց:
-Սերժը կանցնի: Նա իմ ձայնի կարիքը չի զգում: Ոնց էլ լինի, նա կընտրվի:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ