Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

«Կառավարությունն իր հոր տնից չի բերել ճգնաժամը»

«Կառավարությունն իր հոր տնից չի բերել ճգնաժամը»
22.05.2013 | 13:22

Երեկվա խիստ քննադատությունից հետո այսօր ԱԺ-ում հակագրոհի օր էր, գործի էին անցել հանրապետականները: «Այստեղ լսեցինք, ինչպես ընդդիմության մեծերից մեկը կասեր, քաղաքական շուլուխներ, նիհիլիզմի տարրեր, քննադատութուն, որը որևէ կապ չուներ մեր իրականության հետ և ելույթներ, որոնք լցված էին միայն ու միայն չարությամբ: Բայց այդպես է կարգն աշխարհի: Իշխանությունը ներկայացնում է իր արածը, ընդդիմությունը` քննադատում»,-հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ ընդդիմադիրներից «այլընտրանքային ծրագիր» չլսեց: «Ո՞Ւր է այդ ծրագիրը, երևի տղերքը մոռացել են»,-հեգնեց նա, ընդգծելով, թե քննադատությունը «գրոշի արժեք չունի, եթե առաջարկություններ չկան»:
Ըստ Շարմազանովի, Տիգրան Սարգսյանի կառավարությունը տարբերվում է մյուսներից նրանով, որ ունի «լսելու ունակություն»:
Անդրադառնալով ընդդիմությանն էլ, շեշտեց. «Վստահությունից խոսում են մարդիկ, որոնց քաղաքական ուժի կողքին երբեմնի համախոհներն էլ չեն մնացել: Բարոյականության դասեր տալու փոխարեն նայեք ձեր քաղաքական հետագիծը»:
Ինչ վերաբերում է կառավարության խնդիրներին, Շարմազանովի համոզմամբ` «ֆինանսատնտեսական ճգնաժամը այս կառավարությունն իր հոր տնից չի բերել և, հակառակ աշխարհում կատարվող աշխատատեղերի կրճատումների, Հայաստանում նման դեպքեր չեղան»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ