Անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Ֆրանսիայի նախագահ Մակրոնի չմիանալու որոշմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեգնել է. «Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շատ շուտով կլքի իր պաշտոնը: Եթե նրանք թշնամանք դրսևորեն, ես 200%-անոց մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա»:               
 

Բոլոր հայերն իրար կա՛մ հոպար են, կա՛մ մորքուր

Բոլոր հայերն իրար կա՛մ հոպար են, կա՛մ մորքուր
19.05.2025 | 20:03

Տաքսիստը հաստատ ինձնից մի տաս տարով մեծ կլիներ, բայց առարկություն չընդունող նենց մի համոզվածությամբ ասեց՝ ու՞ր ենք գնում, հոպա՛ր, որ կարծես հորեղբայրության հաստատման գենետիկական թեստի արդյունքը գրպանը դրած էր։

Մարդ ամաչում էլ ա՝ իջնելիս՝ փող տա։ Մտածում ես՝ կարող ա նեղանա։ Բա մարդ հորեղբորից փող կառնի՞ մեքենայով մի տեղ տանելու համար։

Դրա համար էլ տնտեսությունը նորմալ չի զարգանում՝ բոլոր հայերն իրար կա՛մ հոպար են, կա՛մ մորքուր:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10324

Մեկնաբանություններ