Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Աղոթարան

Աղոթարան
31.12.2025 | 22:00
Տե՛ր Հիսուս Քրիստոս,
կանգնում եմ Քո առաջ
անցնող տարվա վերջալույսին։
Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր,
այստարվա ամեն օրվա համար՝
և ուրախության և փորձության։
Որովհետև նույնիսկ ցավի մեջ
Դու լույս էիր, իսկ խավարում՝ համբերող և սպասող Հայր։
Տե՛ր,
շնորհակալ եմ, որ այս տարվա ընթացքում, Քո անթաքույց
լույսը չհեռացավ ինձնից, թեպետ ես հաճախ հեռացա նրանից։
Տարեմուտին հանձնում եմ Քեզ իմ հիշողությունները, իմ սխալները, իմ վերքերը, չկատարված խոստումները։
Մաքրիր դրանք Քո անպատմելի ողորմությամբ։
Անավարտ սիրով հանձնում եմ գալիք տարին Քո խնամող Ձեռքի ափի մեջ,
ինչպիսին էլ, որ այն լինի։
Դու՛ եղիր իմ Լույսը, իմ Ճանապարհը
և իմ Հույսը։
Որպեսզի ամեն առավոտ հիշեմ,
որ ժամանակը շնորհ է և ամեն երեկո կարողանամ ասել՝
«Փառք Քեզ, Տե՛ր»։
Քեզ փառք, պատիվ և երկրպագություն
Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1683

Մեկնաբանություններ