Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.02.2026 | 22:00
Տեր Աստված իմ,
ինձ խաղաղությանդ գործիք դարձրու,
ՈՒր ատելություն կա, ես սեր տարածեմ,
ՈՒր վիրավորանք կա, ես ներում հասցնեմ,
ՈՒր տարաձայնություն կա, ես միություն հաստատեմ,
ՈՒր սխալ կա, ես ճշմարտությունը բերեմ,
ՈՒր կասկած կա, ես հավատքը տանեմ,
ՈՒր հուսահատություն կա, ես հույսը սփռեմ,
ՈՒր խավարը կա, ես Քո լույսը շողացնեմ,
ՈՒր տրտմություն կա, ես բերկրանք տարածեմ:
Ո՜վ Աստուածային Փրկիչ,
տո՛ւր ինձ Քո շնորհը, որպեսզի
չբաղձամ այնքան մխիթարվել, որքան մխիթարել,
այնքան հասկացվել, որքան հասկանալ,
այնքան սիրվել, որքան սիրել:
Արդարև, տալով ենք ստանում,
ինքներս մեզ մոռանալով ենք հասկացողություն գտնում,
ներելով ենք ներվում,
մահանալով ենք հարություն առնում հավիտենական կյանքին:
Ամեն։
Դիտվել է՝ 1575

Մեկնաբանություններ