Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

«Պետք է գումար ծախսել և կաշառել կարևոր պաշտոնյաներին»

«Պետք է գումար ծախսել և կաշառել կարևոր պաշտոնյաներին»
09.10.2025 | 11:56

Մեծ Բրիտանիաի հետախուզության (MI6) ղեկավար Բլեզ Մետրիոլին իր գործընկերներին խորհուրդ է տվել. «Մեր թշնամիների դեմ պայքարում մի՛ սկսեք ծայրահեղ ու արմատական միջոցներից։ Նախ պետք է գումար ծախսել և կաշառել կարևոր պաշտոնյաներին կամ մոտիվացնել նրանց, շահավետ պայմանագրերով աշխատացնել նրանց հանուն Անգլիայի անվտանգության»։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5602

Մեկնաբանություններ