ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Շրջանառության մեջ է դրվում հայեցակարգ, որի կիրառմամբ Հայ Եկեղեցին դարձյալ անխուսափելիորեն կվերածվի գործիքի

Շրջանառության մեջ է դրվում հայեցակարգ, որի կիրառմամբ Հայ Եկեղեցին դարձյալ անխուսափելիորեն կվերածվի գործիքի
05.03.2026 | 12:27

«Massis Post» պարբերականը The Church–State Conflict and the Role of the Diaspora (Եկեղեցի-պետություն հակամարտությունը և սփյուռքի դերը) վերնագրված հարցազրույց է հրապարակել պատմաբան Ժիրայր Լիպարիտյանի հետ:

Ըստ Լիպարիտյանի՝ Հայ Եկեղեցին պետականության կորստի շրջափուլերում օտարի ձեռքում, ցավոք, ծառայել է որպես գործիք: Բայց ողջ խնդիրն էլ այն է, որ հենց ինքն էլ փորձում է հիմնավորել, որ թեպետ՝ ներկայումս, երբ գոյություն ունի պետականություն և Հայ Եկեղեցին ձեռք է բերել բացառիկ հնարավորություն լինելու հիրավի ինքնակառավարվող, ինքնուրույն կառույց, ինչն անգամ ամրագրված է Սահմանադրությամբ, իբր անհրաժեշտ են այնպիսի «բարենորոգումներ», որոնց արդյունքում հարկ կլինի հիմնադրել «կաթողիկոսի օգնականի» տիտղոս, որը Կաթողիկոսից անկախ ինքնուրույն կգործի, կձևավորի, այսպես կոչված՝ «ժողովրդական մարմիններ», որոնք «հաշվետու կլինեն ժողովրդի առջև»: Այսինքն՝ շրջանառության մեջ է դրվում հայեցակարգ, որի կիրառմամբ Հայ Եկեղեցին դարձյալ անխուսափելիորեն կվերածվի գործիքի:

Բովանդակային և նկրտումների ասպեկտով սա գրեթե նույն թեզն է, ինչ «սինոդի» սկզբունքով կառավարման անցնելու առաջարկությունը, ինչն օրեր առաջ դրվեց շրջանառության մեջ: Հիշեցնենք, որ սինոդի սկզբունքը ներդրվել է սկզբում՝ Թուրքիայի, այնուհետև Ցարական Ռուսաստանի նախաձեռնությամբ, երբ Հայաստանը գաղութացված էր, ուստի օրինաչափ էր համարվում սինոդի միջոցով Հայ Եկեղեցին ամբողջապ ես վերահսկողության տակ առնելու գաղափարը:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 835

Մեկնաբանություններ