Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Եկեղեցու բռնազավթման փորձը

Եկեղեցու բռնազավթման փորձը
03.07.2025 | 11:13

1903 թ․ հունիսի 12-ին ցարական կառավարությունն ընդունեց օրենք, որով պիտի բռնագրավվեին հայոց եկեղեցու շարժական և անշարժ գույքը, դրամական միջոցները։

Թե դա ինչ հետևանքների հանգեցրեց, որոշ մեջբերումներ կանեմ 1936 թ․ Բոստոնում լույս տեսած Ա․ Պարտիզեանի «Հայ եկեղեցւոյ տագնապը եւ անոր պատասխանատուները» գրքից։

«Երեւանի ոստիկանապետը իր ուժերով կը դիմէ դէպի Էջմիածին, անոր ետեւէն կը ղրկուին երկու վաշտ զօրք, յետ դարձնելու բողոքող հայերու թափօրը, որ երթալով կ՛աճէր ու կը մեծնար ճանապարհին հանդիպող հայերով։ Եւ երբ թափօրը կը մօտենայ Էջմիածնին, իր ճանապարհը կը փակուի 50-60 ոստիկաններով եւ զինուորներով, որոնց թիւը հասած էր 250-ի, Վաղարշապատէն հասնող զինուորներով։ Եւ կը սկսին հրացանաձգութիւններ՝ նախ ժողովուրդը վախցնելու, բայց ամբոխը կը սկսի քարերով ու փայտերով յարձակիլ զինուորներուն վրայ․ անոնցմէ ոմանք կը դիմեն ատրճանակի։ Զինուորական շղթան կը պատռի, եւ ժողովուրդը վերջապէս կը հասնի Վաղարշապատ, ու ճեմարանի մուտքով կը լցուի վանքի բակը։

1903 սեպտեմբերի 23-ին Յափշտակիչ յանձնաժողովը, գլխաւորութեամբ Երեւանի փոխ-ոստիկանապետ Նակաշիձէի դարձեալ դիմեց Հայոց Հայրիկին, անկէ ստանալու Էջմիածնի գանձարանի բանալիները։ Հայրիկը պատասխանեց․ «Քանի անգամ ձեզի արդէն ըսած եմ, ոչինչ տալիք չունիմ։ Վերջին անգամ կ՛ըսեմ՝ գնացէ՛ք, ինչ կ՛ուզէք՝ ինքներդ ըրէք»։

Պետական աւազակները դուրս ելլելով Վեհարանէն կ՛ուղղուին դէպի Սինօդի գանձարանը, եւ Նակաշիձէի հրամանով երկաթագործ մը կը կոտրէ երկաթէ գանձարանը, ուր կը գտնուէին 14․000 ռուբլի կանխիկ դրամ, կտակներով ու նուէրներով Էջմիածնի ձգած 400․000 ռուբլի արժէքով վաւերաթղթեր, մեկ ֆունդ րքական եւ ռուսական ոսկի դրամներ, զորս կը վերցնէ աւազակ Յանձնաժողովը, որ կ՛աձանագրէ նաեւ թանգարանի իրեղէնները եւ Էջմիածնի շարժական և անշարժ կայքի գոյքերը։

Դաշնակցութեան պատժիչ ձեռքը աւելի քան երբեք վճռական ու ամուր կերպով գործեց այս կռիւներու ընթացքին, եւ պատժուողներէն մին եղավ Էջմիածնի գանձարանը մուրճերով բացող Երեւանի փոխ-նահանգապետ Նակաշիձէն, որ իր հակահայ խստութիւններուն համար բարձրացած էր Բագուի նահանգապետի դիրքին։ 1905 մայիս 11/24-ին Դաշնակցութեան ամենէն հոյակապ կտրիճներէն մին (խոսքը Դրոյի մասին է- Խ․ Դ․) ռումբով հատոյց այդ ճիւաղին գործած բոլոր սխրագործուիւնները Հայ ժողովրդին դէմ»։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 37057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ