Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագրի», 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստանի», 12,1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի», 5,8 տոկոսը՝ «Միասնության թևերի» օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Ստացվում է, որ չորս ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5 տոկոս, ՔՊ-ն՝ 2               
 

Աղոթարան

Աղոթարան
15.05.2026 | 23:02
Ո՜վ գթասիրտ և բարերար Հայր,
որ լուսաբացով նորոգում ես աշխարհը,
նորոգի՛ր նաև մեր սրտերը, որպեսզի մաքուր հոգով կանգնենք Քո առջև և խաղաղ մտքով ընդունենք օրվա բոլոր ճանապարհները։
Հայր Երկնավոր,
Լուսավորի՛ր մեր սրտերը ուրիշների հանդեպ լեցուն սիրով ու ողորմությամբ։
Պահպանի՛ր Քո աշխարհը և Քո Սուրբ Եկեղեցին, օրհնի՛ր հիվանդներին, նեղությամբ գտնվողներին և բոլոր նրանց, ովքեր Քո օգնության կարիքն ունեն, քանզի Դու գիտես դրանք մեզնից էլ ավելի խորությամբ։
Քեզ, Հա՛յր, Քո երկնային Որդուն
և Ամենասուրբ Հոգուն, վայել է փառք, իշխանություն ու պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ