Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

Արհամարհանք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա ավանդույթի հանդեպ

Արհամարհանք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա ավանդույթի հանդեպ
03.08.2026 | 14:03

Նրանք, ովքեր փորձում են «հասարակայնացնել» կամ նվաստացնել Հայոց Հայրապետին՝ նրան դիմելով «Կտրիճ Ներսիսյան» անունով, նախ մոռանում են կամ միտումնավոր անտեսում պարզ իրավական փաստը․ անգամ ՀՀ քաղաքացիական անձնագրով նրա անունը ԳԱՐԵԳԻՆ Բ Է։ Հետևաբար, այդ անունը շահարկելը նույնիսկ աշխարհիկ-իրավական դաշտում անհեթեթություն է և էժանագին քարոզչական տրյուկ։

Հոգևոր-կանոնական կողմը. Իսկ հետո՝ քրիստոնեական ավանդության մեջ ձեռնադրվելիս անձը հրաժարվում է աշխարհիկ անունից և ստանում նոր անուն։ Հոգևորականին ավազանի անունով դիմելը նույնն է, ինչ փորձել անտեսել նրա ամբողջ հոգևոր ծառայությունը, ձեռնադրությունն ու Սուրբ Մյուռոնով կատարված օծումը։

Պետական և միջազգային հարթակը. Հայոց Կաթողիկոսը համայն հայության հոգևոր առաջնորդն է, ում տիտղոսն ու դիրքը ճանաչված են թե՛ միջազգային հարթակներում, թե՛ քույր եկեղեցիների կողմից։

Բարոյական և քաղաքական կողմը. Հայ Եկեղեցու հայրապետին նվաստացնելու փորձ անելով՝ իշխանավորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը, այլ բացահայտում է սեփական մշակութային և պետական մտածողության աղքատությունը։

ԱՅՍՊԻՍՈՎ, Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Կտրիճ Ներսիսյան» անվանողները չեն վիրավորում անհատին, այլ արհամարհում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա ավանդույթը, նրա կանոնական կարգը և նույնիսկ այն պաշտոնական իրավական կարգավիճակը, որով նա գրանցված է ՀՀ պետական փաստաթղթերում։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ