«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Այն, ինչ ակնկալում էին անել Ռուսաստանի հետ, պատահեց իրենց հետ

Այն, ինչ ակնկալում էին անել Ռուսաստանի հետ, պատահեց իրենց հետ
27.04.2025 | 16:31

Այսօր շատերը զարմացած են, թե ինչպես պատահեց, որ նախ՝ Թրամփը, ապա՝ Մակրոնը, ապա՝ ենթադրաբար ողջ ԵՄ-ը համաձայնելու են ՌԴ-Ուկրաինա պատերազմի ավարտին՝ Ուկրաինայի պարտության պայմաններով:

Զարմանալի՞ է. այո, զարմանալի է, բայց՝ ոչ վերը մեջբերված հանգամանքը, այլ այն, որ շատերը զարմանում են դրա շուրջ կամ ասում են, որ նախապես պայմանավորված ավարտ էր:

Արձանագրենք փաստ. Ուկրաինան 2014-ի գունավոր հեղափոխությամբ հայտնվեց Արևմուտքի թակարդում, լիցքավորվեց ծայրահեղ հակառուսական քարոզով և քաղաքականությամբ՝ դառնալով նրա համար ՌԴ-ի դեմ պատերազմի թատերաբեմ (ինչպես Հայաստանը՝ 2018-ին, բարեբախտաբար, մենք դեռ չենք վերածվել նմանատիպ արենայի, չնայած՝ այդ ճանապարհին ենք):

Պայմանավորվածությունները, իհարկե, բնականոն ընթացքի մի մասն են կազմում՝ հանգամանքներով և հողի վրայի ձեռքբերումներով կամ կորուստներով պայմանավորված, բայց ասել, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը Ուկրաինայում պատերազմում էին, որպեսզի պարտվեն ՌԴ-ին և պատերազմը կանգնեցնեն ՌԴ-ի հաղթանակով, առնվազն անհեթեթություն է և, թերևս, չիմացություն, որ այս պատերազմը՝ իր տաք և սառը փուլերով, առնվազն 55-60 տարվա պատմություն ունի և հանդիսանում է Երկրորդ աշխարհամարտի ռևանշը՝ Սովետական Միության դեմ, և, այո՛, նույն ֆաշիստական ուժերի մասնակցությամբ, որոնք ԵՄ-ում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում, նույն ՌԴ-ում ռեբրենդավորվելով որպես դեմոկրատ-գլոբալիստներ (իրականում՝ սիոնիստներ), փափուկ ուժի միջոցով ստեղծելով ստվերային կառավարություններ, հետսովետական և մի շարք եվրոպական երկրներում կազմակերպելով գունավոր հեղափոխություններ, կարողացան ստվերից դուրս գալ, իսկական իշխանություն ձեռք բերել և, ի վերջո, մեկնարկել ռևանշային պատերազմը, որն, ի դեպ, դեռ ավարտված չէ և ամեն վայրկյան կարող է պայթել որպես Երրորդ համաշխարհային:

Իսկ հարցը, թե ինչպես է Արևմուտքն համաձայնելու Ուկրաինայի պարտությանը՝ ՌԴ ձեռքբերումները ճանաչելով, ունի պարզ պատասխան. այս փուլը պարզապես պարտվեցին, այն, ինչ ակնկալում էին անել ՌԴ-ի հետ, պատահեց իրենց հետ, այն է՝ տնտեսական, ռազմական և ռազմավարական մաշեցումը, միևնույն ժամանակ, փաստ չէ, որ նրանք ընդունել են վերջնական պարտությունը, և սա, այսպես ասած, տակտիկական նահանջ չէ՝ վերադասավորվելու և պարտությունից առավելագույն շահեր քերելու միտումով (իսկական տակտիկական նահանջ և ոչ փաշինյանական, որը լիակատար կապիտուլյացիան է և այդ նահանջով թշնամու ուժերը մինչև իսկ Երևանի սիրտը մխրճելը, ինչպես տեսնում ենք):

Նշենք նաև, որ Ուկրաինան ոչ մի դեպքում գործոն չի եղել այս պատերազմում, այլ՝ զուտ գործիք, որը հեշտությամբ կարելի է ուտիլիզացնել և ձեռք բերել նորը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4494

Մեկնաբանություններ