«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 53

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 53
01.05.2025 | 13:34

Սկիզբը՝ այստեղ

Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Ասիֆն անխուսափելի է համարել Հնդկաստանի ռազմական ներխուժումը:

«Մենք ուժեղացրել ենք մեր ուժերը, քանի որ դա (Հնդկաստանի ներխուժումը.- խմբ. ТАСС) այժմ անխուսափելի է,- ТАСС- իփոխանցմամբ , ասել է նա «Reuters» գործակալությանը:- Նման իրավիճակում անհրաժեշտ է ռազմավարական որոշումներ կայացնել, և դրանք ընդունվել են»:

Ասիֆը նշել է, որ Հնդկաստանի հռետորաբանությունը խստացվում է, և որ Պակիստանի զինվորականները կառավարությանը տեղեկացրել են հարձակման հնարավորության մասին: Նա չի մանրամասնել, թե ինչու է կարծում, որ ներխուժումն անխուսափելի է:

Ավելին. Պակիստանում նույնիսկ նշել են, թե Հնդկաստանը երբ հարված կհասցնի: «Պակիստանը հավաստի տեղեկատվություն ունի այն մասին, որ Հնդկաստանը մտադիր է ռազմական հարված հասցնել առաջիկա 24- 36 ժամվա ընթացքում ՝ օգտագործելով Փահալգամի միջադեպը որպես կեղծ պատրվակ»,- Ura.ru- իփոխանցմամբ , X սոցիալական ցանցում գրել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Տարարը և ընդգծել է, որ Իսլամաբադը պատրաստ է վճռական գործողությունների՝ ի պատասխան Հնդկաստանի կողմից ցանկացած ագրեսիայի:

Փորձագետները խոսում են երկրների միջև պատերազմի աճող ռիսկի մասին: «The New York Times» կողմից հարցված վերլուծաբանները մտահոգություն են հայտնում, որ երկրների միջև դիմակայությունը կարող է վերածվել զինված հակամարտության՝ դժվար կանխատեսվող հետևանքներով: Իսլամաբադից անվտանգության հարցերով փորձագետ Սայեդ Մոհամմադ Ալիի խոսքով՝ էսկալացիան սկսվել է դեռևս ապրիլի 24- ի գիշերը և, ամենայն հավանականությամբ, ավելի լուրջ մասշտաբներ կընդունի, քան 2019- ի փետրվարյան իրադարձությունները:

Նախօրեին URA.RU- ի հաղորդմամբ, Փալանվալի հատվածում, Ջամու և Քաշմիր նահանգի Փունչ շրջանում վերահսկողության գծի երկայնքով հրաձգային զենքերից կրակոցներ են հնչել: Հնդկական ուժերը պատասխան են տվել, որից հետո փոխհրաձգությունը 10 րոպե անց դադարել է: Չնայած հրադադարին, նման միջադեպերը հաճախակիանում են, ինչը մեծացնում է լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև:

Հրադադարի ռեժիմի հերթական խախտումը տեղի է ունեցել անցած գիշեր Պակիստանի զինվորականների կողմից, սակայն այս անգամ արդեն Հնդկաստանի հետ միջազգային սահմանին: ТАСС- ի փոխանցմամբ , այս մասին, հղում անելով ռազմական աղբյուրներին, հայտնել է հնդկական «ANI News» լրատվական գործակալությունը:

«Մինչև երեկ առավոտյան Պակիստանի բանակը հրադադարի ռեժիմը խախտել էր միայն վերահսկողության գծի երկայնքով, սակայն այժմ նրանք սրել են իրավիճակը՝ խախտելով հրադադարի ռեժիմը միջազգային սահմանների երկայնքով՝ գիշերը կրակ բացելով Ջամու Փարագվայի հատվածում»,- հայտնել են աղբյուրները:

Ավելի վաղ Հնդկաստանի ցամաքային ուժերը հայտարարել էին, որ ինչպես ապրիլի 27-ի լույս 28- ի, այնպես էլ ապրիլի 29- ի լույս 30-ի գիշերը պակիստանցի զինվորականները հրաձգային զենքերից չհրահրված կրակ են բացել Ջամու և Քաշմիր նահանգի տարածքում գտնվող վերահսկողության ողջ գծի վրա: Հնդկական բանակի զորքերը, ինչպես հայտնել են հնդիկ զինվորականները, արձագանքել են արագ և համաչափ:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ապրիլի 27- ի առավոտից նոր մարտեր են սկսվել երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումների միջև, արձանագրվել են հրետանու կիրառման դեպքեր: Երկու պետություններն էլ զորքերը քաշում են դեպի սահմանամերձ շրջաններ։ Սրացումը հաջորդել է Ինդոս գետի դամբարաններով ջրի հոսքը կրճատելու Հնդկաստանի որոշմանը, ինչը Իսլամաբադն ավելի վաղ գնահատել էր որպես պատերազմի պոտենցիալ ակտ:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեկ ազգային անվտանգության հարցերով բարձր մակարդակի խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ, ինչպես հայտնել են աղբյուրները, հայտարարել է, որ Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն Ջամուի և Քաշմիրի ահաբեկչությանը պատասխանելու եղանակը, նպատակներն ու ժամկետները որոշելու հարցում: Բացի այդ, Մոդին, RT- ի փոխանցմամբ, հայտարարել է Քաշմիրում հարձակման մեղսակիցներին հետապնդելու մտադրության մասին:

Ապրիլի 22- ին զինված անձինք ահաբեկչություն են իրականացրել Ջամու և Քաշմիր նահանգի հայտնի զբոսաշրջային Փահալգամ քաղաքում: Զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին, որոնք հետաքննության տվյալներով եղել են իրավապահ մարմինների աշխատակիցների համազգեստով, հաջողվել է փախչել, ընթանում են որոնումներ: Ըստ Հնդկաստանի հետախուզական ծառայությունների, իրենք Փահալգամում «Lashkar – e-Taiba» խմբավորման ահաբեկիչների հարձակմանը Պակիստանի միջգերատեսչական հետախուզության մասնակցության ապացույցներ են հայտնաբերել: Այս մասին հայտնել է «The Hindustan Times» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «The Resistance Front» խմբավորումը՝ կազմակերպություն, որը կապված է վաղուց գործող «Lashkar – e-Taiba» ծայրահեղական ցանցի հետ, որն արգելված է ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Պակիստանում և ՌԴ- ում:

Պակիստանը հերքում է հիշյալ ահաբեկչությանն իր մասնակցությունը: Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, ТАСС- իփոխանցմամբ , ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իսլամաբադը կապ չունի Քաշմիրի հնդկական գոտու Փահալգամ շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետ:

«Ես հաստատել եմ Պակիստանի կողմից ահաբեկչության դատապարտումը իր բոլոր ձևերով, մերժել եմ Հնդկաստանի անհիմն մեղադրանքները և կոչ եմ արել թափանցիկ ու չեզոք հետաքննություն անցկացնել Փահալգամի միջադեպի վերաբերյալ»,- գրել է Պակիստանի կառավարության ղեկավարը X սոցիալական ցանցի իր էջում:

Շարիֆը ՄԱԿ- ին կոչ է արել իր դերը խաղալ Քաշմիրի վիճահարույց խնդրի լուծման գործում՝ ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան: «Պակիստանը նախկինի պես հավատարիմ է խաղաղությանը, բայց բոլոր ուժերով կպաշտպանի իր ինքնիշխանությունը, եթե նրան մարտահրավեր նետեն»,- ասել է Պակիստանի կառավարության ղեկավարը ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում:

Այդտեղ է, որ Գուտերեշը պետք է հարցներ Շարիֆին՝ բա որ Պակիստանը նախկինի պես հավատարիմ է խաղաղությանը, ինչո՞ւ է նորից ու նորից կրակում Հնդկաստանի զինվորականների ուղղությամբ…

Ինչպես լրատվամիջոցներին հղում կատարելով տեղեկացրելէ «Новости Mail»- ը, Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Ասիֆը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե իր երկիրն արդյոք կապ ունի՞ Քաշմիրում 26 մարդու կյանք խլած ահաբեկչության հետ: Նա առաջարկել է հետաքննությանը ներգրավել Ռուսաստանին և Չինաստանին, որոնք կարող էին կարևոր դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում:

«Կարծում եմ, որ Ռուսաստանը, Չինաստանը կամ նույնիսկ արևմտյան երկրները կարող են շատ կարևոր դեր ունենալ այս ճգնաժամում: Նրանք կարող էին ստեղծել քննչական խումբ, որին հանձնարարված կլիներ պարզել՝ Հնդկաստանը ստո՞ւմ է, թե… ճշմարտությունն է ասում»,- ասել է Ասիֆը և հավելել, որ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը պաշտպանել է միջազգային հետաքննության գաղափարը և հայտարարել, որ անհրաժեշտ են ապացույցներ Քաշմիրի ահաբեկչությանը Պակիստանի ներգրավվածության մասին՝ նախքան նրան կատարվածի մեջ մեղադրելը:

Ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու, վերապատրաստելու և ֆինանսավորելու վերաբերյալ Պակիստանի դիրքորոշման մասին հարցին Ասիֆը խոստովանել է. «Դե, դուք գիտեք, որ մենք արդեն մոտ երեք տասնամյակ է, ինչ այս կեղտոտ աշխատանքը կատարում ենք Միացյալ Նահանգների և Արևմուտքի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի համար»:

Ինչպես ընդգծել է «One India»- ն, միջազգային հանրությունն ուշադիր հետևում է Պակիստանի և Հնդկաստանի միջև տեղի ունեցող զարգացումներին, և Իսլամաբադի միջազգային հետաքննության կոչն ընդգծում է իրավիճակի ողջ բարդությունը: Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությունը կարող է կշիռ հաղորդել հետաքննությանը, սակայն անհասկանալի է մնում, թե ինչպես այն կզարգանա:

Ապրիլի 22- ի ահաբեկչությունից հետո Հնդկաստանի ԱԳՆ- ն պահանջել է, որ Պակիստանի քաղաքացիները 72 ժամվա ընթացքում լքեն երկիրը, հայտարարել է նրանց մուտքի արտոնագրերը չեղյալ հայտարարելու մասին: Բացի վերոնշյալից, Հնդկաստանը գրեթե երկու անգամ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանատաների թիվը, պերսոնա նոն գրատա է հայտարարել Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության ռազմական խորհրդականներին, որոշում է կայացրել փակել հարևան պետության հետ սահմանները, այդ թվում՝ սահմանին գտնվող «Աթթարի» առանցքային անցակետը:

Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են նաև Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների բաշխման մասին երկկողմ համաձայնագրի գործողությունը և Պակիստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը: Հնդկաստանի իշխանություններն ամբողջությամբ փակել են Ինդոս գետի հոսքը դեպի Պակիստան. այս մասին, Ura.ru- իփոխանցմամբ , հայտնել է հնդկական «ANI News» լրատվական գործակալությունը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, տեխնիկական տեսանկյունից Պակիստանի ջրամատակարարման արագ կրճատումը դժվարացել է հոսքն ամբողջությամբ փակելու համար համապատասխան ենթակառուցվածքի բացակայությամբ: Ինդոսը պակիստանյան գյուղատնտեսության համար առանցքային նշանակություն ունի։

«Аргументы и факты»– ի փոխանցմամբ, Պակիստանն ապրիլի 24- ին փակել էր իր օդային տարածքը Հնդկաստանի համար, ինչպես նաև «Վագահ» անցակետը: Նույն օրը Պակիստանի պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ պատրաստ է Հնդկաստանի հետ պատերազմի:

Պակիստանի Ազգային անվտանգության խորհուրդը հայտնել Հնդկաստանի հետ առևտրային հարաբերություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: «Reuters» գործակալության տեղեկացմամբ, Իսլամաբադում Հնդկաստանի ռազմական խորհրդականները պերսոնա նոն գրատա են հայտարարվել և պետք է լքեն Պակիստանի տարածքը մինչև ապրիլի 30- ը: Բացի այդ, Իսլամաբադում հնդկական դիվանագիտական առաքելության թիվը կկրճատվի մինչև 30 մարդ:

Հնդկաստանի իշխանությունները, իրենց հերթին, ծրագրում են փակել օդային տարածքը Պակիստանյան ավիափոխադրողների համար և արգելել Պակիստանյան նավերին մուտք գործել հնդկական նավահանգիստներ. այս մասին, երեկ «Аргументы и факты»– ի փոխանցմամբ , գրել է «The Economic Times» թերթը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները:

Հաղորդվում է, որ նման դեպքում Պակիստանը ստիպված կլինի օդանավերն ուղղել Չինաստանի կամ Շրի Լանկայի տարածքով, որպեսզի հասնի Հարավարևելյան Ասիայում գտնվող քաղաքներ:

Այսօր հայտնի դարձավ, որ աճող ռազմական լարվածության ֆոնին Պակիստանն ուժեղացրել է զորքերի մարտական պատրաստականությունը Քաշմիրում Հնդկաստանի հետ սահմանային վերահսկողության գծում. այս մասին, ТАСС- իփոխանցմամբ , հայտնել է «The Economic Times» պարբերականը։

Պակիստանը Սիալկոտի հատվածում վերահսկողության գծի առաջապահ դիրքեր է տեղափոխել հակաօդային պաշտպանության և ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներ: Բանակն իրականացնում է տանկային և հետևակային դիվիզիաների վերատեղակայում, ինչպես նաև զորամասերի ինտենսիվ զորավարժություններ։

Փորձագետները մատնանշում են հետագա էսկալացիայի մեծ հավանականությունը: 1970- ականների սկզբից Հնդկաստանը և Պակիստանը համադրելի միջուկային զինանոցներ ունեն. գնահատվում է, որ յուրաքանչյուր կողմում մետ 170 միջուկային մարտալիցք կա: Ընդ որում, Հնդկաստանը պահպանում է առավելությունը ինչպես սպառազինության այլ տեսակների, այնպես էլ զինված ուժերի թվաքանակի առումով (տես այստեղ՝ https://www.gazeta.ru/infographics/sootnoshenie_sil_indii_i_pakistana.shtml ):

Ըստ փորձագետների, ժամանակակից պայմանները փոխում են հնարավոր հակամարտության բնույթը։ Պակիստանի միջուկային դոկտրինի համաձայն՝ երկիրը թույլ է տալիս միջուկային զենքի կիրառումը նույնիսկ սեփական տարածքում՝ լուրջ ռազմական պարտության դեպքում, ինչը զգալիորեն նվազեցնում է Հնդկաստանի կողմից լայնածավալ ցամաքային գործողության հավանականությունը:

Իրավիճակը գրավել է միջազգային հանրության ուշադրությունը. միջադեպի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես են եկել անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը: Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների պաշտոնապես կարգավորմամբ զբաղվում են այնպիսի միջազգային կառույցներ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԲՐԻԿՍ-ը և ՇՀԿ-ն, որոնց մեջ մտնում են երկու երկրները: Սակայն դրանց ազդեցությունը հակամարտության կարգավորման վրա սահմանափակ է:

Հնդկաստանի վարչապետ Մոդին Պակիստանի հետ հակամարտության սրման պատճառով մայիսի 9- ին չի ժամանի Մոսկվա՝ Մեծ Հաղթանակի շքերթին մասնակցելու համար: Նրա փոխարեն տոնին ներկա կլինի երկրի պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինգհը։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ