Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

ԵԱՀԿ Մշտական խորհուրդը Ղարաբաղի հարցով նիստ կգումարի

ԵԱՀԿ Մշտական խորհուրդը Ղարաբաղի հարցով նիստ կգումարի
05.04.2016 | 01:40

ԵԱՀԿ շրջանակներում շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության թուլացման դիվանագիտական ջանքերը: ԵԱՀԿ մամուլի ծառայության աշխատակից Շիվ Շարման ասել է, որ ապրիլի 5-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ: Ապրիլի 4-ին Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որին կհաջորդի Մինսկի խմբի ընդլայնված կազմով հանդիպումը: ԵԱՀԿ Մշտական խորհուրդը բաղկացած է կազմակերպության անդամ 57 պետությունների ներկայացուցիչ դեսպաններից: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներն են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, համանախագահող երկրներ Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:

Դիտվել է՝ 3230

Մեկնաբանություններ