Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի
26.10.2025 | 14:09

Տելեգրամյան մի էջ հրապարակել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ գաղտնի տեսանյութեր՝ ուղեկցելով դրանք ցինիկ և հակաեկեղեցական մեկնաբանություններով։

Սակայն խնդիրը ոչ թե բովանդակությունն է, այլ այն փաստը, որ նման նյութերը հնարավոր չէ ստեղծել և տարածել առանց պետական կառույցների կամ հատուկ ծառայությունների մասնակցության։

Այս ամենը վկայում է, որ երկրում ձևավորվել է տոտալ վերահսկողության համակարգ, որտեղ մարդու անձնական կյանքը դարձել է քաղաքական հաշվեհարդարի գործիք։

Սա պետական բարոյականության փլուզման փաստ է։

Երբ իշխանությունը գաղտնալսում է, գաղտնի նկարահանում և հրապարակում մարդկանց ներքին կյանքը՝ դա ժողովրդավարություն չէ, այլ վերահսկվող հասարակության մոդել։

Եկեղեցին կարող է քննադատվել, բայց չի կարող թիրախավորվել քաղաքական նպատակներով։

Այս միջադեպը հակաեկեղեցական արշավի շղթայում հերթական օղակն է, որի նպատակը ոչ թե Եկեղեցու բարեփոխումն է, այլ հոգևոր հենարանի ապամոնտաժումը։

Ժողովրդավարական պետությունը չի կարող գոյատևել գաղտնալսումների, կոմպրոմատների և վարկաբեկման մեթոդներով։

Հասարակությունը, մենք՝ բոլորս, պարտավոր ենք պաշտպանել ոչ թե առանձին անձանց, այլ ինստիտուտը՝ Եկեղեցին և նրա անկախությունը քաղաքական հաշվեհարդարից։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ