Խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոսին, որ տա իրեն անսպառ ուժ ու անսահման կարողություն.
Որպեսզի անցնելով այս ժամանակավոր փորձության բովով` Տիրոջով ավելի զորացած, ավելի կոփված, ավելի գոտեպնդված վերադառնա իր հոգևոր խնամատարության տակ գտնվող Արագածոտնի թեմ, ժողովի իր տիրանվեր, ուխտապահ հոգևոր դասը, կրկին հովվի իրեն վստահված հոտն ու առաջնորդի հոգու փրկության ճանապարհով դեպի երկնային Արքայության անճառ շավիղները:
Աստծո օրհնությունները թող անպակաս լինեն նաև փաստաբանական թիմից ու իրենց ընտանիքներից` նրանց անձնվեր գործունեության համար:
Շնորհակալություն դատավորին` մանագիտական որակներ ցուցաբերելու համար:
Սամվել դպիր Գրիգորյան