ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
26.06.2023 | 21:33

Արևմուտքը համակված է սեփական ճշմարտացիության անուղղելի վստահությամբ, այլ խոսքով՝ Արևմուտքը համակված է միջազգային ասպարեզում իր հեգեմոնիայի պահպանմամբ, իր կանոնների ներդրմամբ և հավերժացմամբ, որոնք խափանում են միջազգային իրավունքն ու ձևավորվում են «երբ ինձ հարմար է՝ սպիտակ է, երբ հարմար չէ՝ սև է» սկզբունքով։

Այս միտումը դրսևորվում է միջազգային կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն կառույցների գործունեության հանդեպ Արևմուտքի վերաբերմունքում։

Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար

Դիտվել է՝ 227549

Մեկնաբանություններ