ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Սեփական ներքին աղբի պրոյեկցիա սրբության վրա

Սեփական ներքին աղբի պրոյեկցիա սրբության վրա
21.04.2026 | 19:15

Ոմն արարած, ում «գրական» և քաղաքական ողջ «կապիտալը» հիմնված է հայհոյանքի, պղծության և ավերածության վրա, համարձակվում է պոռոտաբանել Սուրբ Էջմիածնի՝ մեղա՜ Քեզ, Տե՛ր, «աղտոտվածության» մասին։

Կեղտակուռ նման դրսևորումը մեկ բնորոշում ունի՝

սեփական ներքին աղբի պրոյեկցիա սրբության վրա։

Ֆիքսենք մեկընդմիշտ․ Էջմիածինն ախտահարված չէ՛։ Ախտահարված է այն լեզուն, որը զուրկ է «Սրբություն» հասկացությունից, և այն միտքը, որը հայրենիքը շփոթում է մանրավաճառի «դուքանի» հետ։

«Երկրի հակառակ կողմից» մեր խաղաղ կյանք խցկված թյուրիմացությունը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինն է լինելու։ Դարեր շարունակ հայոց արքայազնների կերպարանքով դավաճաններն ու օտարի կամակատարներն ատել ու փորձել են քանդել Էջմիածինը, որովհետև գիտեին՝ քանի դեռ կանգուն է Մայր Աթոռը, չի ծնկելու հայ ժողովուրդը։

Սա էլ է ատում Հայոց Եկեղեցին, որովհետև այն շարունակում է մնալ իր ստորագրած կապիտուլյացիայի միակ չնվաճված բարձունքը։

Նման անբարո հարձակումը ոչ թե ուժի, այլ կատաղի անզորության նշան է։

Նա կարողացավ զինաթափել ուսադիր ու զենք կրող բարձրաստիճան զինվորականներին և սպառազինված բանակը, բայց չկարողացավ զինաթափել Աստվածաշնչով ու խաչով «զինված» փիլոնավոր հոգևորականներին և նրանց Աղոթքը։

ՈՒսադիրավորների լուռ համաձայնությամբ կարողացավ հանձնել հողը, բայց սքեմավորների հաստատուն դիմակայությամբ չկարողացավ հանձնել Ոգին։

Հենց այդ պարտության վրեժն է փորձում լուծել՝ թքելով այն աղբյուրի մեջ, որից դարեր շարունակ խմել է հայոց հանճարը։

Նրա՝ «Մեր սրբության սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն աղտոտված է, ախտահարված է», դատապարտում-զրպարտությունն այդ ձախողված ծրագրի շարունակությունն է։

«Ախտահարված» է անվանում այն միակ կառույցը, որն ամուր ընկույզ էր իր փտած ատամների համար՝ չկարողացավ կոտրել, չկարողացավ ծնկի բերել, չկարողացավ սեփականաշնորհել։

Սրա տխմար տողերը լսելուց անմիջապես հետո ակամա մարմին է առնում Չացկու հայտնի հարց-մենախոսությունը․

- А судьи кто?

Հռետորական հարցին անմիջապես հետևում է գերճշգրիտ պատասխանը՝ պսևդո դատավորն է «մեղադրանք» հնչեցնողը։ Նույն ինքը՝ «պոռնոգրաֆիայի մանիֆեստի» հոգե և սեռաշեղված «ոտանավորչին», որը Հայոց Տունը փորձեց ու դեռևս փորձում է վերածել բարոյական «бордель»-ի։

Աստված էլ է արդեն ծիծաղում՝ մեկը, որը պղծել է ընտանիքի, հավատարմության և պատվի յուրաքանչյուր բջիջ, փորձում է ճամարտակել «մաքրությունից»։

ՈՒ սա հստակ բնորոշում ունի՝ բարոյական դիվերսիա։

Նա ուզում է հային զրկել իր սրբության վերջին հասցեից, որպեսզի ազգը վերածի անդեմ, անաստված ու անհայրենիք խառնամբոխի՝ ճիշտ և ճիշտ, ինչպես կասեր «Իրատեսի» քաղաքական վերլուծաբան, լուսահոգի Կարմեն Դավթյանը՝ ի պատկերի յուրոմ։

Բայց Մայր Աթոռը ո՛չ «իրական Հայաստանի» կադաստրի թուղթն է, ո՛չ էլ «դոշից» կախած հոշոտված քարտեզ-կրծքազարդը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ, Մայր Աթոռն իր սպասվորներով հանդերձ Երկնային Հայաստանի դեսպանատունն է երկրի վրա, որի դռները հավերժ փակված են ապագա ամբաստանյալի առաջ։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ