Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Post factum

Post factum
30.08.2025 | 10:29

Օսմանյան կայսրության 36 սուլթաններից 35-ը թուրք չեն:

Թուրքիայի բոլոր 12 պրեզիդենտները խառնածին են՝ հրեա, հայ, քուրդ, լազ:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հ.Գ.1

Ասվածը հենց իրենց՝ թուրք հետազոտողների ուսումնասիրության արդյունքն է:

Ազգայնական ուժերի և իշխանության սուր հակասությունների հետևանքով բացահայտվում են թուրքական պատմության շատ մութ էջեր:

Թուրքիայի արտաքին քաղաքական վեկտորը փոխվել էր դեպի Արևմուտք, իսկ հիմա էլ դեպի Ռուսիա, ինչը չարացնում է ընդդիմությանը և ստիպում պատճառները փնտրել:

ՈՒ գտել են՝ Թուրքիան ոչ միայն ԽՈՐՔԱՅԻՆ կառավարում ունի, այլ նաև օտարածին ղեկավարներ: Էրդողան-Ալիև տանդեմի մեջ թուրքի արյուն մի փնտրեք, այն պարզապես չկա:

Հ.Գ.2

Այսօր մի ռուսալեզու հրեական ռադիոալիք պնդում էր, որ Էրդողանի ամենամտերիմ մարդկանցից մեկի՝ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի մայրը քրդուհի է, հայրը՝ բաշկիր:

Հ.Գ.3

Լուսանկարում՝ Թորքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան:

Դիտվել է՝ 6323

Մեկնաբանություններ