Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Միքայել Աջապահյանի գործը՝ 2026-ի ընտրությունների մթնոլորտի վտանգավոր տրիգեր

Միքայել Աջապահյանի գործը՝ 2026-ի ընտրությունների մթնոլորտի վտանգավոր տրիգեր
01.10.2025 | 15:16

Դատախազ Արման Բաղդասարյանը պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար։

Սա այն դեպքում, երբ նույն հոդվածով պատիժը կարող է սահմանվել անգամ տուգանքով (նույնիսկ մի կողմ եմ թողնում առաջադրված մեղադրանքի անհեթեթությունը)։

Այսպիսի պահանջը չի կարելի անվանել «արդարադատություն»․ սա քաղաքական պատանդի գործ է։

Արդարադատության անվան տակ ազատազրկում կիրառվում է միայն ավտորիտար երկրներում։

Դատարանը հոկտեմբերի 3-ին կհրապարակի վճիռը, սակայն ակնհայտ է՝ դատախազությունն ու դատարանը կաշկանդված են գործադիր իշխանության կողմից։

Նիկոլ Փաշինյանը երկընտրանքի առջև է․

- կանգնեցնել իրավական այս բեսպրեդելը,

- կամ երկիրը գլորել ավտորիտարիզմի ճահիճ։

Այս գործընթացը նաև ուղիղ ազդանշան է 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ․ իշխանությունը մտադիր է վերարտադրվել ոչ թե մրցակցային ընտրություններով, այլ վախեցնելու և հակառակորդներին պատանդի վերածելու մեթոդներով։

Միքայել Աջապահյանի գործը տրիգեր է, որ Հայաստանը կանգնած է անդառնալի ավտորիտարիզմի ճահիճ գլոլրվելու վտանգի առաջ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 20405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ