Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Պիղատոսի նման ձեռքերը լվանալը չի ազատում պատասխանատվությունից

Պիղատոսի նման ձեռքերը լվանալը չի ազատում պատասխանատվությունից
25.04.2026 | 15:10

Ցեղասպանության ժխտումը Կայենի վարքագիծն է, այն ոչ միայն պատմական հանցագործության կոծկում է, այլ նաև չարիքի վերարտադրություն, հանցակցություն, բարոյական և հոգևոր անկում:

Ժխտողը փորձում է իրեն հեռու պահել պատասխանատվությունից, իսկ կոծկողն ու աղավաղողը` սրբագրել ոճրագործին, բայց Աստված տեսնում է թափված արյունը, որն աղաղակում է։

Երբ մարդ, պետություն կամ կազմակերպություն հրաժարվում են ցեղասպանությունն իր անունով կոչել, սլաքները ոճրագործից շեղում են ուրիշ տեղ, նրանք դառնում են դրան հանցակից։

Պիղատոսի նման ձեռքերը լվանալը, կամ թշնամու ճնշմանը հագուրդ տալը ոչ թե ազատում է պատասխանատվությունից, այլ վկայում է վախկոտության, շահախնդրության, կեղծավորության մասին, ինչպես նաև բարոյականության և արդարամտության բացակայության մասին։ Ուրացումն ու դավաճանությունը գալիս են որպես անխուսափելի հետևանք:

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 6462

Մեկնաբանություններ