Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ապարդյուն ճիգեր

Ապարդյուն ճիգեր
04.05.2026 | 13:03

Հայաստանի չարաբաստիկ իշխանավորները դռնեդուռ են ընկել՝ աջակիցներ գտնելու-զավթած կառավարական դիրքերը մի անորոշ ժամանակով ևս իրենց ձեռքում պահելու համար: Թուրքերի առաջ մի լավ սողալուց հետո հիմա էլ փորձում են եվրոպացիներին սիրաշահել: Եվ չգիտես ինչ գաղտնի խոստումներով՝ նրանց հաջողվել է եվրոպական ղեկավարներին Երևան հասցնել այս նախընտրական շրջանում: Ապարդյուն ճիգեր: Ընտրություններին քվեարկելու են ոչ թե թուրքերն ու եվրոպացիները, այլ հայ պատվարժան ու ողջամիտ մարդիկ, որոնք հիանալի գիտեն Հայաստանի իրական շահերը և հստակ ճանաչել են մեր երկիրը դեպի թշնամական անդունդ տանող արկածախնդիրներին:

Մի կասկածեք՝ Հայաստանում իրոք մեծամասնություն են պատվարժան ու ողջամիտ մարդիկ, նրանք քվեարկելու են հայության լավ ու ճիշտ ապագայի համար: Իսկ էս եվրոպական շոուն մի քանի օրից հետո քչերն են հիշելու, երևի նրանք, որ մասնավոր օգուտներ քաղեցին այս եվրահանդեսից: Ափսոս միայն, որ շատ պետական միջոցներ են հերթական անգամ փոշիացվելու, և շատ մարդկանց նյարդերն ու առողջությունն են վնասվելու փակ փողոցների պատճառով:

Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 4172

Մեկնաբանություններ