Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Պետք չի ընկնել ծայրահեղությունների մեջ

Պետք չի ընկնել ծայրահեղությունների մեջ
05.05.2026 | 19:23

Իմ կարծիքով՝ ոչ պետք է ինքնամոռաց մեղադրել արտաքին խաղացողներին ամեն ինչի համար, ոչ էլ ընկնել մյուս ծայրահեղության մեջ և ասել, որ ամեն ինչի համար միայն ինքներս ենք մեղավոր: Կարծում եմ՝ ադեկվատ գնահատականն այս երկուսի մեջտեղում է: Կան բաներ, որոնց համար մենք ենք մեղավոր, օրինակ, որ ցիլոյավորը մինչև հիմա իշխանություն ունի: Սակայն ցիլոյավորը լավ էլ օգտվում է արտաքին գործոնից: Նա այդ արտաքին խաղացողներից «դաբռոներ» է ստանում, որ երկրի ներսում ինչ ուզի անի՝ իր իշխանությունը պահելու համար: Այս և բազմաթիվ այլ օրինակներով թող յուրաքանչյուրն ինքը որոշի, թե որքան է մեր մեղքի բաժինը, ու որքան է արտաքիններինը:

Այնպես չի, որ մենք անմարդաբնակ կղզում ենք ապրում, աշխարհի հետ կապ չունենք, և երբ ինչ ուզենք՝ կարող ենք անել: Այնպես էլ չի, որ մենք անհրաժեշտ ամեն ինչ արել ենք, լրիվ ճիշտ ենք արել, բայց այդ արտաքին աշխարհը չի թողել: Այնպես որ, պետք չի ընկնել ծայրահեղությունների մեջ, սիրելի բարեկամներ: Մեզ պետք են իրավիճակն ադեկվատ գնահատող և ելքեր առաջարկող քաղաքական գործիչներ, ոչ թե ծայրահեղությունների մեջ ընկնող քարոզիչներ:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 4733

Մեկնաբանություններ