Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Հարավային Կովկասը և Արևելյան Եվրոպան սկսում են դիտարկվել որպես Արևելք-Արևմուտք միասնական ռազմավարական գծի բաղադրիչներ

Հարավային Կովկասը և Արևելյան Եվրոպան սկսում են դիտարկվել որպես Արևելք-Արևմուտք միասնական ռազմավարական գծի բաղադրիչներ
13.06.2026 | 20:59

Երբ դիտարկվում են երկու, առաջին հայացքից իրարից անջատ սյուժեներ՝ ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը՝ ուղղված Թուրքիայի ու Արևելյան Եվրոպայի էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, ակնհայտ է դառնում ավելի խորքային միտում։

Էներգետիկ ենթակառուցվածքը գնալով ավելի բացահայտ կերպով վերածվում է ռազմական պլանավորման և ազդեցության գործիքի։

Թուրքիան լայնորեն ներգրավված է ՆԱՏՕ-ի վառելիքային ցանցի ընդլայնման ծրագրին, որի արժեքը կազմում է շուրջ 28 մլրդ ԱՄՆ դոլար։ Խոսքը ոչ թե պարզապես լոգիստիկայի արդիականացման մասին է, այլ ռազմական շարժունակության էներգետիկ ապահովման միասնական համակարգի ձևավորման։

Նախագիծը ներառում է․

• Թրակիայի ստորգետնյա խողովակաշարերի միացում Թուրքիայի հարավային շրջաններին,

• Մերսինի շրջանում գտնվող օբյեկտների և Ինջիրլիքի ավիաբազայի ինտեգրում վառելիքային մատակարարման միասնական ցանցում,

• համակարգի հնարավոր ընդլայնում դեպի Արևելյան Եվրոպա,

• Թուրքիա–Ռումինիա խողովակաշարի նախագծում՝ շուրջ 1.2 միլիարդ դոլար արժողությամբ։

Գործնականում ձևավորվում է ՆԱՏՕ-ի լոգիստիկ ենթակառուցվածք՝ մինչև 10,000 կմ երկարությամբ, որը ուղղված է ռազմական գործողությունների արդյունավետության բարձրացմանը և վառելիքային ինքնավարության ապահովմանը։

Այս ֆոնին ԱՄՆ-ի (TRIPP) և ԵՄ-ի (Global Gateway) քաղաքական և աշխարհատնտեսական նախաձեռնությունները Կովկասում ձեռք են բերում առանձնահատուկ նշանակություն։

Խոսքն արդեն ոչ միայն տնտեսական ազդեցության մասին է, այլև տարածաշրջանի աստիճանական ներգրավման՝ ավելի լայն ռազմավարական լոգիստիկ համակարգի մեջ։

Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկում՝ առաջին հերթին՝ էներգետիկ։

Եվ հենց այստեղ Հարավային Կովկասը և Արևելյան Եվրոպան սկսում են դիտարկվել որպես Արևելք-Արևմուտք միասնական ռազմավարական գծի բաղադրիչներ։

Վահե Դավթյան

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 12068

Մեկնաբանություններ