ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

4-րդ հանրապետության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանը քանդում է պետությունը

4-րդ հանրապետության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանը քանդում է պետությունը
27.08.2026 | 12:40

3-րդ հանրապետություն չկա, 4-րդ՝ նույնպես, կա Հայաստանի Հանրապետություն։ 4-րդ հանրապետության ստեղծման անվան տակ Նիկոլ Փաշինյանը քանդում է Հայաստանի Հանրապետությունը։ Դա արտաքին հզոր կենտրոնների պատվերն է։ Դա է եղել 2018-ի կեղծ հեղափոխության, քաղաքական թատրոն-իշխանափոխության գլխավոր նպատակը։ Արցախը հանձնելու համար տարօրինակ պատերազմ էր հարկավոր, հազարավոր զոհեր, որպեսզի հետո ժողովրդին վախեցնեն նոր պատերազմով։ Մեր հերոս զինվորները, սպաները՝ լեյտենանտից գնդապետ, իրենց անձնազոհությամբ որոշակիորեն խանգարեցին այդ պլաններին, հերոսական դիմադրության շնորհիվ պատերազմը երկար ձգվեց, տևեց 44-օր։ Ինչ -որ չկարողացան պոկել պատերազմով, չեղած խաղաղության անվան տակ պոկում են Հայաստանից։ Կհանձնեն Տիգրանաշենը,Վերին Ոսկեպարը, Սոֆուլուն, Բարխուդարլուն, Հայաստանի մեջ կապահովեն ադրբեջանական ներկայություն, այդ թվում՝ զինված, կարևոր ճանապարհների վրա կսահմանվի ադրբեջանական վերահսկողություն։ Ընդդիմադիրներն էլ , նախկինի նման, հայրենասիրական բոցավառ ճառեր կասեն ԱԺ-ում։

Այսպես քանդում են Հայաստան պետությունը։ ՔՊ հապավումը նշանակում է ՝ քանդենք պետությունը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4467

Մեկնաբանություններ