«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Համատարած բռնությունների մեջ մարդիկ դարձել են անտարբեր ու վախկոտ

Համատարած բռնությունների մեջ մարդիկ դարձել են անտարբեր ու վախկոտ
05.11.2026 | 20:11

Գորիսի շրջանի գյուղեր օրերս այցի ժամանակ բնակիչներից լսեցի մի արտահայտություն, որը հաճախ են հնչեցնում մարդիկ։

Գյուղացու ասած միտքն այն մասին էր, որ Հայաստանում մարդիկ համատարած վախի մեջ են, չեն համարձակվում կարծիք հայտնել, դժգոհել, որովհետև պարբերաբար կանչում են ոստիկանություն, վախեցնում, բանտարկում, ընտանիքներին ճնշում, երեխաներին դպրոցում հետապնդում են կամ, լավագույն դեպքում, իրենց աշխատանքից հեռացնում։

Ասում էր՝ տեսնում ենք, թե ընդդիմադիր գործիչների նկատմամբ ինչպիսի հալածանք է, ինչպես են սարքում մարդկանց գլխին, քննիչներն ու ոստիկանները ինչպես են վարվում անմեղ մարդկանց հետ, նման դեպքում ո՞ր մի հասարակ հայը կհամարձակվի դեմ գնալ իշխանության հանցանքներին։

Ասացի՝ գոնե ընտրությունով մարդը կարող է իր կարծիքը հայտնել, մանավանդ որ, գաղտնի է։ Ավելի հետաքրքիր պատասխան տվեց գյուղացին՝ դու էդքան միամի՞տ ես, որ կարծում ես, ընտրությունը գաղտնի է։ Իշխանության չինովնիկները հստակ գիտեն, թե այս կամ այն գյուղում եղած ձայներից ով ում օգտին է քվեարկել, դրա համար մարդկանց ահաբեկում են, սպառնում։ Ահա թե ինչու մարդիկ կամ չեն գնում ընտրության ու տանը նստած՝ իշխանությանն են հայհոյում, կամ գնում են ընտրության ու վախվորած՝ քվեարկում իշխանության օգտին՝ հենց այդ իշխանության չինովնիկների հայացքների ներքո, ապա մոտենում են իշխանության վստահված անձանց ու զեկուցում, որ կատարված է։

Այսպիսի մտքեր ես հաճախ եմ լսում Հայաստանի տարբեր վայրերում և համոզված եմ, որ այս արատավոր, բռնապետական իրավիճակը ամբողջ երկրում է։ Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ, ինչն էլ բերում է պետության ու հայրենիքի նկատմամբ պատասխանատվության բացակայության։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ