Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Ասում են...

Ասում են...
06.11.2024 | 16:01

Ռուսաստանի նախագահ Պուտինը Զանգեզուրի միջանցքի մասին ոչ մի նոր բան չի ասել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որն ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե այս հարցում Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան ինչպես են «ընտելանալու» միմյանց:

Իրանն իր շահերն ունի, Թուրքիան՝ իր, Ադրբեջանն՝ իր, իսկ այսօրվա Հայաստանը՝ չեմ հասկանում՝ ունի՞, թե՞ ոչ։ Դրա մասին պետք է հարցնել Փաշինյանին: Զանգեզուրի միջանցքի մասին խոսում էին դեռ 100 տարի առաջ, ու ի՞նչ։

Ժամանակին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, քննարկվում էր նաև Սևրի պայմանագիրը, որն այդպես էլ ուժի մեջ չմտավ։ Ընդ որում, այդ պայմանագրով քարտեզի վրա կար Մեծ Հայքը։ Այնպես որ, շատ էլ որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է խոստացել:

Եվգենի Սատանովսկի

Մերձավոր Արևելքի հարցերով ռուսական ինստիտուտի նախագահ

Դիտվել է՝ 428225

Մեկնաբանություններ