Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Ճնշումներին հակազդելու ճանապարհներ կան, իսկ սայթաքելու դեպքում Մայր Աթոռի դուռը միշտ բաց է

Ճնշումներին հակազդելու ճանապարհներ կան, իսկ սայթաքելու դեպքում Մայր Աթոռի դուռը միշտ բաց է
23.01.2026 | 13:01

Մասյացոտնի թեմում ծառայություն տանող հոգևորականի նկատմամբ իշխանության անմարդկային հալածանքները խոսուն փաստ են` ռեժիմի բարոյական գահավիժման և թշնամական գործողությունների:

Ի պատիվ թեմի Ոսկետափ գյուղի հոգևոր հովիվ Տեր Արտաշեսի, ոչ միայն հանրայնացվեց իշխանության հանցավոր գործունեության ևս մեկ աղաղակող փաստ, այլև այս քայլով ցույց տրվեց, որ ճնշումներին հակազդելու ճանապարհներ կան, իսկ սայթաքելու դեպքում, Մայր Աթոռի դուռը միշտ բաց է:

Ռեժիմի նյարդային շարժումներն ու աճող ագրեսիվ պահվածքը ի ցույց են դնում սրանց մտքի սննանկությունն ու բովանդակային դատարկությունը, ինչը հանրային տրամադրություններում վճռորոշ նշանակություն ունի:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ