ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը, ով գլխավորում է Պակիստանում իրանական կողմի հետ բանակցություններ վարող ամերիկյան պատվիրակությունը, Թեհրանին ներկայացրել է վերջնագրային խիստ պահանջներ: Դրանց թվում են միջուկային վառելիքի հանձնումն ու Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը. Առանց այս պահանջների բավարարման ԱՄՆ-ը չի պահպանի զինադադարը:               
 

Մեր խեղճուկրակ կենսափիլիսոփայության պայմաններում գաղափարական մարդը ոչ միայն տեղ չունի, այլև նոնսենս է

Մեր խեղճուկրակ կենսափիլիսոփայության պայմաններում գաղափարական մարդը ոչ միայն տեղ չունի, այլև նոնսենս է
29.03.2026 | 17:19

Երևում է մենք դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտենք, մինչև կկարողանանք նույնսկ մեր ապրել-չապրելու հետ կապված հարցերին սառը և տրամաբանական պատասխաններ գտնել ու դրանք ինչ-որ ձևով իրականացնել։

Մենք նույնիսկ չենք պատկերացնում այն մենթալիտետային անդունդի խորությունն ու լայնությունը, որը կա մեր խեղճուկրակ մտածելակերպի և ուժային աշխարհում ու վայրագ հարևանների պայմաններում ինչ-որ ձևով ապրելու համար անհրաժեշտ մենթալիտետի միջև։

Մեր դեպքում կարևոր է ոչ միայն այն, որ աշխարհի չափանիշներով լուրջ ու ծանրակշիռ մարդիկ չունենք, որոնք նման խեղճ միջավայրում առաջանալ չէին էլ կարող, այլ այն, որ եղածների անձնական մակարդակի հասարակական հզորությունն էլ պրակտիկորեն զրոյանում է մեկը մյուսի հետ անհամատեղելի լինելու պատճառով։

Իսկ դրա պատճառն էլ այն է, որ կա գիտելիքային ու մենթալիտետային խեղճության մի չափ, որից ներքև մարդն ի վիճակի չէ ուրիշների մեջ որևէ արժեք տեսնել, որը մանկական սուպերէգոիզմի մի տեսակ է, որն էլ, վերջին հաշվով, շատ թուլացնում է հասարակությանը։

Այս պայմաններում, երբ ասում ենք, որ մեր հույսը մեզ վրա պետք է դնենք, ոչ թե օտարի, պետք է նաև հասկանալ, որ պատմության մեջ հույսն օտարի վրա դնելը ավելի հաճախ է նպաստել ապրելուն, քան թե հույսը մեր վրա դնելը։

Իհարկե, օբյեկտիվորեն եղել են շատ դեպքեր, երբ սեփական ուժերը միավորելով հաղթանակի կարելի էր հասնել, բայց հենց այդ միավորվելն է եղել անհնարին, այսինքն, խեղճ էգոիստների մենթալիտետը աշխատել է հենց իրենց ապրելուն դեմ։

Պատկերացնել կարելի է, որ եթե Բագրատունիներն ու Արծրունիները մյուս մանր-մունր թագավորություն կոչվածների հետ հանդես գային միասնական ուժով, ապա մեր պատմությունը կլիներ այլ, Բյուզանդիսյինն էլ հետը։

Աստված չանի, որևէ տեղ խեղճության փիլիսոփայությունը հասարակական կյանքում իշխող դառնա, քանի որ դա ամեն ինչի վերջն է։

Իսկ նման պայմաններում խեղճուկրակների ամբոխին միավորվելու և թշնամիներին հաղթելու կոչ անողներն էլ մի այլ ծայրահեղության մեջ են ընկնում, քանի որ մարդիկ ապրելու նպատակով միավորվում են որևէ գաղափարական ու կամային առաջնորդի շուրջը կամ էլ որևէ էգոիստ թալանչու շուրջը։

Դրա համար էլ մեր երկրում ամեն մեկն իր չափով թալանով է զբաղված, քանի որ գաղափարական մարդը մեր խեղճուկրակ կենսափիլիսոփայության պայմաններում ոչ միայն տեղ չունի, այլև նոնսենս է՝ անմտություն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ